Մարդու իրավունքների և օրենքի գերակայության ֆրանս-գերմանական մրցանակը – Ֆրանսիայի Արտաքին գործերի և միջազգային զարգացման նախարար Ժան-Մարկ Էրոյի և Գերմանիայի Արտաքին գործերի նախարար Ֆրանկ -Վալտեր Շտայնմայերի համատեղ հոդվածը [fr]

Այս տարի, Ֆրանսիան և Գերմանիան հարգանքի տուրք են մատուցում այն խիզախ կանանց և տղամարդկանց, ովքեր պայքարում են Մարդու իրավունքների համար ողջ աշխարհում :

Մարիա դա Պենհան բրազիլուհի է : Նա հաշմանդամի սայլակին է գամված 1970 թվականից՝ ամուսնու կողմից բռնության ենթարկվելու հետևանքով : Նա անդրդվելի վճռականությամբ պայքարում է ընտանեկան բռնության ենթարկվող կանանց պաշտպանության համար : Հնդկաստանում, Սունիթա Կրիշնանը պայքարում է մարմնավաճառության և մարդկանց թրաֆիկինգի դեմ իր երկրում, որտեղ բազմաթիվ երիտասարդ կանայք և նույնիսկ մանկահասակ աղջիկներ ընդգրկված են մարմնավաճառական ցանցերում : Չադում, Ժակլին Մուդեինան 15 տարի շարունակ պայքարեց, որպեսզի դատարանի առաջ կանգնեցնի նախկին նախագահ Հիսեն Հաբրեին՝ իր իշխանության օրոք կատարած վայրագությունների համար : Սիրիական հակամարտությունից առաջ, Ռաեդ ալ-Սալեհը էլեկտրական սարքավորումներ վաճառող գործարար էր, այսօր նա գլխավորում է սիրիացի Սպիտակ սաղավարտներ կամավորներին, ովքեր իրենց կյանքն են վտանգում, որպեսզի օգնեն օդային հարձակումների զոհերին և վերակառուցեն ավերված ենթակառուցվածքները :

Այս մարդիկ մի ընդհանուր բան ունեն, ինչպիսին էլ լինի նրանց ծագումը կամ պատմությունը, նրանք իրենց կյանքը նվիրել են ուրիշներին օգնելու գործին:

Նրանց ստանձնած հանձնառությանը հարգանքի տուրք մատուցելու նպատակով, մենք որոշեցինք ստեղծել Մարդու իրավունքների ֆրանս-գերմանական մրցանակ : Այն առաջին անգամ կշնորհվի այս շաբաթ : Մենք կպարգևատրենք այն կանանց և տղամարդկանց, ովքեր մարմնով ու հոգով նվիրվել են մարդկանց իրավունքների պաշտպանության գործին, այն մարդկանց, ովքեր շրջապատում են իրենց, հաճախ մեծ վտանգների գնով և դժվար պայմաններում : Այդ մարդկանց պետք է արժանին հատուցել և աջակցել :

Մարդու իրավունքների պաշտպանությունն ու խթանումը Ֆրանսիայի և Գերմանիայի արտաքին քաղաքականության առանցքում են : Մարդու իրավունքները խաղաղության և արդարության հաստատման համար հիմք են և նախապայան : 20-րդ դարի համաշխարհային սարսափելի հակամարտությունների հետևանքով, մենք հանձն ենք առել պաշտպանել և խթանել այդ իրավունքները, մի բան, որ անում ենք ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի, Եվրոպայի խորհրդի և Եվրամիության շրջանակներում :

Սակայն մենք պետք է զգոն լինենք, որպեսզի այս փայլուն նվաճումը կասկածի տակ չդրվի : Ֆրանսիան և Գերմանիան գիտակցում են Մարդու իրավունքների քայքայման վտանգը և վճռական են՝ պայքարելու կողք կողքի հանուն այդ իրավունքների պաշտպանության : Այդ պաքարը պետք է մղվի էլ ավելի մեծ եռանդով մի աշխարհում, որտեղ գնալով ավելի մեծ թվով կառարություններ սահմանափակում են անհատական և հանրային ազատությունները հանուն անվտանգության, կայունության և մշակութային առանձնահատկությունների : Այս երևույթները չեն շրջանցում ժողովրդավարությանը : Երկրներ, որտեղ ձերբակալում են լրագրողների, փաստաբանների և ՀԿ-ների անդամների և որտեղ առաջանում է պատեր կառուցելու գայթակղությունը, չնայած պատմությունը մեզ սովորեցրել է, որ պատերը երբեք լուծում չեն եղել :

Բազմաթիվ համատեղ ճանապարհորդությունների ընթացքում, մենք տեսանք, թե ինչ է նշանակում հիմնարար ազատությունների ժխտումը : Ահա թե ինչու ենք մենք իրականացնում վճռական գործողություններ, օգտագործելով մեր տրամադրության տակ եղած օտարերկրյա քաղաքականության գործիքների ամբողջությունը, տեղական ակտիվիստների աջակցությունը, ովքեր պայքարում են ժողովրդավարական կառավարման ամրապնդման համար, ճգնաժամային իրավիճակների կանխարգելումից մինչև հակամարտությունից հետո խաղաղության ամրապնդում :

Որպես Արտաքին գործերի նախարարներ, մենք կշարունակենք աշխատել ամեն օր, առանց դադարի, ոչ միայն, որպեսզի խախտենք լռությունը, այլ նաև որպեսզի գործենք արդյունավետ կերպով և թույլ չտանք, որ մարդկանց հիմնարար ազատությունները խախտվեն : Մարդու իրավունքների համար պայքարը պետք է իրականացվի համատեղ և բոլոր մակարդակներում : Մարդու իրավունքների և օրենքի գերակայության ֆրանս-գերմանական մրցանակն արտացոլում է այդ կամքը :

Գերմանիայի և Ֆրանսիայի համատեղ առաջարկությունների հիման վրա, այս տարի մրցանակը կշնորհվի՝


- Թամինա Ռահմանին (Բանգլադեշ), Օլեգ Գուլակին (Բելոռուս), Մարիա դա Պենհային (Բրազիլիա), Սառայ Թունին (Կամբոջա), Մաքսիմելիեն Նգո Մբեին (Կամերուն), Բեվերլեյ Քեյ Ջակոբսին (Կանադա), Վանգ Քիաոլինգին (Չինաստան), Մոնսերատ Սոլանո Կարբոնիին (Կոստա Ռիկա), Սունիթա Կրիշնանին (Հնդկաստան), Մարի Լաուլորին (Իռլանդիա), Պիետրո Բարտոլոյին (Իտալիա), Եվա Աբու Հալավեհին (Հորդանան), Սառա Բելալին (Պակիստան), Վալենտինա Չերևատինենկոյին (Ռուսաստան), Ժակլին Մուդեինային (Չադ),
- ինչպես նաև Սպիտակ սաղավարտներին (Սիրիա) :

տպագրված ... 31/05/2017

Էջի սկիզբ