Մարդասիրական օգնության համաշխարհային օրը / 19-ը օգոստոսի 2014թ./ [fr]

Այսօր մենք նշում ենք մարդասիրական օգնության համաշխարհային օրը : Օգոստոսի 19-ը իրավամբ խորհրդանշանական է համաշխարհային հանրության համար, քանի որ այն համընկնում է 11 տարի առաջ Բաղդադի ՄԱԿ-ի նստավայրում տեղի ունեցած պայթյունի հետ, ինչի հետևանքով 22մարդ զոհվեց :

11 տարի անց էլ դժբախտաբար այս խնդիրը դեռևս հրատապ է, այսօր էլ մարդասիրական կազմակերպությունների անդամները, որոնք մեկնում են կյանքեր փրկելու, ենթարկվում են հատուկ, նպատակային և հետզհետե աճող հարձակումների :

Իրաքում, այսօր նաև Սիրիայում և նրա հարակից երկրներում, ուր մեծ է փախստականների հոսքը, պաղեստինյան տարածքներում, Կենտրոնական աֆրիկյան հանրապետությունում, Հարավային Սուդանում, Սոմալիում, մեծ լճերի երկրում և Սահլում, Ֆիլիպիններում, ուր մոլեգնում է Հայան թայֆունը, հեղեղված Բալկաններում և Բոլիվիայում, և շատ ուրիշ երկրներում : Երբևիցե այսպիսի ճգնաժամային տարի մարդասիրական առաքելությունների համար չէր եղել : Ավելի քան 51մլն մարդ ողջ աշխարհում ստիպված են եղել լքել իրենց տները՝ զինված հակամարտությունների, բռնությունների և բնական աղետների պատճառով :

JPEG - 68.5 ko
Հալեպի Կարմիր խաչի մարդասիրական առաքելության աշխատակիցները
Photo: HCR/B.Diab

Ֆրանսիան միջամտում է բոլոր այս ճգնաժամերին՝ Միացյալ ազգերի, Եվրոպական հանձնաժողովի և մարդասիրական կազմակերպությունների գործակալությունների կողքին, ֆրանսիական ձեռնարկությունների և տարածքալին համայնքների աջակցության շնորհիվ :

Ֆրանսիայի համար այս տոնը ևս մի առիթ է հարգանքի տուրք մատուցելու այն բոլոր մարդասիրական կառույցների աշխատակիցներին, որոնք, ինչպես ընգծել է ՄԱԿ-ի Գլախավոր քարտուղար Պ. Բան Կի-մունը, ամենից շատ են տուժում ճգնաժամների արհավիրքներից : Ֆրանսիան ողջունում է նրանց անձնվիրությունը, ովքեր իրենց կյանքի գնով օգնում են մարդկանց, ավելի ու ավելի դժվարին պայմաններում :

JPEG - 83.2 ko
Օդային բանակը տեղափոխում մարդասիրական օգնություն :
defense.gouv.fr

2013թ.-ին 155 մարդասիրական կազմակերպությունների աշխատակիցներ զոհվել են իրենց առաքելության ընթացքում : Մենք անում ենք ամեն հնարավոր բան, որպեսզի դա անպատիժ չմնա և աշխատում ենք ստեղծել կայուն և անվտանգ միջավայր այն հարթակներում, ուր նրանք ներկա են :

Ֆրանսիան կշարունակի պաշտպանել մարդասիրական կազմակերպությունների աշխատակիցների անվտանգությունը, ինչն ինքն արդեն իրագործում է, այդ թվում նաև միջազգային կառույցներում, հատկապես ՄԱԿ-ում : Մենք միասին պարտավորված ենք, և այս օրը նորից հիշեցնում է մեզ այդ մասին, աջակցել մարդասիրական կազմակերպություններ աշխատակիցներին և օգնության հասնել ամենախոցելի անձանց :

Մանրամասնեի համար այցելել հետևյալ կայքերը՝ France Diplomatie և l’ONU

տպագրված ... 20/08/2014

Էջի սկիզբ