Մարգարիտ Դյուրաս՝ «Անգլիացի սիրուհին» - Համազգային թատրոն, ապրիլի 10-ին, ժ. 19:00-ին [fr]

Ֆրանկոֆոնիայի սեզոնի կապակցությամբ Հայաստանում Ֆրանսիայի Դեսպանությունն ապրիլի 10-ին, ժ.19-ին Համազգային թատրոնում (Ամիրյան փ. 26) հանդիսատեսի ուշադրությանն է ներկայացնում Մարգարիտ Դյուրասի «Անգլիացի սիրուհին» ներկայացումը :

Պիեսն արտասովոր նախապատմություն է ունեցել. ամուսնուն սպանած և դին կտոր-կտոր արած կնոջ հանցավոր պատմությունից տպավորված՝ Մարգարիտ Դյուրասը 1959թ.-ին գրում է «Սեն և Ուազի կամուրջները» իր առաջին պիեսը, այնուհետև՝ 1967թ.-ին «Անգլիացի սիրուհին» վեպը, որն էլ հետո ադապտացնում է պիեսի :

Համառոտ նկարագիր. Պիեսում Կլեր Լանը սպանում է խուլ ու համր զարմուհուն, ով ապրում էր իր և իր ամուսնու հետ; Հանցանքը խոստովանելուց հետո, վերջինս հուսահատորեն փորձում է բացատրել իր արարքի պատճառը :

JPEG - 30 ko
Marguerite Duras Մարգարիտ Դյուրաս

տպագրված ... 10/04/2012

Էջի սկիզբ