Մասնագիտացված բժշկական կրթության (DFMS) և Խորացված բժշկական կրթության (DFMSA) 2018-2019 ուսումնական տարվա համար հայտադիմումների ընդունումն սկսված է [fr]

DFMS և DFMSA-ի թեկնածուները պետք է պարտադիր ունենան իրենց ծննդավայրում կամ բնակության երկրում բժշկական կամ դեղագործական գործունեություն ծավալելու իրավունք տվող դիպլոմ:

DFMSA-ում գրանցվելու համար, օտարերկրացի բժիշկները կամ դեղագործները իրենց ծննդավայրում կամ բնակության երկրում պետք է դեռևս մասնագիտացված բժշկակական կամ դեղագործական ուսումնառության փուլում լինեն և 2018թ. նոյեմբերի 1-ի դրությամբ ինտերնատուրայի առնվազն երկու կիսամյակ դեռևս ունենան անցնելու:

Գործընթացը և ժամանակացույցը

Շահագրգռված և պահանջներին համապատասխանող թեկնածուները, այդ թվում՝ միջհամալսարանական համագործակցության համաձայնագրի շրջանակներում դիմող թեկնածուները պետք է փաստաթղթերի փաթեթը ներբեռնեն անմիջապես Ստրասբուրգի բժշկական համալսարանի կայքից՝ http://med.unistra.fr/fre/Formations/3eme-cycle/DFMS-DFMSA

Թեկնածության ամբողջական փաթեթի մեկ օրինակ պետք է ներկայացնել Դեսպանության Մշակույթի և համագործակցության բաժին մինչև 2018թ. հունվարի 15-ը (փոստով ուղարկելու դեպքում հիմք է ընդունվում փոստային բաժանմունքի ընդունման օրվա օրացուցային կնիքի արտատիպը) :

Թեկնածուներին խնդրվում է ներկայացնել լիարժեք լրացված փաթեթներ : Գործերն ուսումնասիրվում և ընդունվում են Ստրասբուրգի համալսարանում : Այս համալսարանը, յուրաքանչյուր մասնագիտության համար կազմում է ընդունված թեկնածուների ցուցակը և այն փոխանցում Ազգային կրթության, բարձրագույն կրթության և գիտական հետազոտությունների նախարարություն, որն էլ իր հերթին այն փոխանցում է ԱԳՆ վարչություն՝ այն ուղարկելու արտերկրում գործող դիվանագիտական հաստատություններ : Զուգահեռաբար, դիմորդներն անհատապես տեղեկացվում են իրենց դիմումի պատասխանի մասին Ստրասբուրգի համալսարանի կողմից :

Այն թեկնածուները, ովքեր Ստրասբուրգի համալսարանի կողմից հայտարարվել են ընդունված, ամենաուշը մինչև 2018թ. ապրիլի 15-ը, իրենց ընտրած յուրաքանչյուր համալսարան ներկայացնում են գործերի 2-րդ փաթեթը՝ ի լրումն նախնական փաթեթի : Երկրորդ փաթեթը պետք է կազմել նույն փաստաթղթերից և հավելվածներից, որոնք օգտագործվել են առաջին փաթեթը կազմելիս : Անհրաժեշտ է ներկայացնել դրանց լուսապատճենը (xerox) : Փաստորեն, 2-րդ փաթեթում ներառվող միակ նոր փաստաթուղթը դա ֆրանսերենի իմացության վկայականն է :

Ստրասբուրգի համալսարանը փոխանցում է փաստաթղթերի երկրորդ փաթեթն այն համալսարանին կամ համալսարաններին, որտեղ դիմել է թեկնածուն : Այնուհետև յուրաքանչյուր համալսարան թեկնածուներին դասակարգում է ըստ մասնագիտությունների : Այս դասակարգման հիման վրա և ըստ թեկնածուների ընտրած համալսարանների դասակարգման, Ստրասբուրգի համալսարանը նրանց տեղաբաշխում է առաջարկվող տեղերի թվին համապատասխան :

Ստրասբուրգի համալսարանը մինչև 2018թ. հուլիսի 10-ը, թեկնածուներին հայտնում է նրանց դիմումի ընթացքի մասին և այդ մասին տեղեկացնում ընդունող համալսարաններին:

2018թ. հուլիսի 15-ից, ընդունող համալսարանները անվանական պայմանագիր են ուղարկում թեկնածուին՝ արտերկրում նրա ուսումնական հաստատության և իր իսկ կողմից այն ստորագրելու համար :

Ուսանողները ընդունող համալսարաններում պետք է գրանցվեն մինչև 2018թ. հոկտեմբերի 31-ը : Նրանք ընդունող բժշկական հաստատություններում իրենց գործառույթներն ստանձնում են 2018թ. նոյեմբերի 1-ին :

Հիշեցնում ենք, որ օտար լեզվով բոլոր փաստաթղթերը պետք է թարգմանված լինեն հավատարմագրված թարգմանչի կողմից :

Ֆրանսերենի իմացության մակարդակը

Ձեր ուշադրությունը հրավիրում ենք այն հանգամանքի վրա, որ թեկնածուները պետք է ներկայացնեն ֆրանսերենի իմացության B2 մակարդակի մասին հավաստող փաստաթուղթ : Այս նպատակով, թեկնածուները պետք է ունենան Ֆրանսերեն լեզվի իմացությունը հավաստող թեստերից (TCF, TEF) որևէ մեկի B2 մակարդակի վկայական կամ ֆրանսերեն լեզվի ուսումնառության B2 մակարդակի դիպլոմ (DELF) :

Առաջին փաթեթի ուսումնասիրության արդյունքում ընտրված թեկնածուները պետք է այս փաստաթուղթը ներառեն երկրորդ փաթեթում, որը կփոխանցվի Ստրասբուգի համալսարան : Փորձաշրջան անցնող ինտերն բժիշների համար (FFI) լեզվի անբավարար իմացությունը հաճախ խոչընդոտ է հանդիսանում բժշկական թիմում արագ ինտեգրվելու համար :

Այն թեկնածուները, ովքեր իրենց ուսումնառությունն անցել են ֆրանսերենով, իրավունք ունեն ներկայացնել իրենց ուսումնական հաստատության կողմից տրված անվանական վկայական, որը նրանց կազատի վերը նշված լեզվի իմացության վկայականի կամ ֆրանսերեն լեզվի ուսումնառության դիպլոմի պատճեն ներկայացնելու պարտավորությունից : Ուստի նշենք, որ 2018թ. ապրիլի 15-ը ֆրանսերեն լեզվի իմացության մակարդակի ստուգումը վավերացնելու վերջնաժամկետն է :

տպագրված ... 21/11/2017

Էջի սկիզբ