Մանկավարժական փոխանակումներ Մարսելի և Երևանի միջև [fr]

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության և Էքս-Մարսելի Ուսուցիչների համալսարանական վերապատրաստման ինստիտուտի (IUFM) միջև համագործակցության շրջանակներում, հաստատվել են մանկավարժական փոխանակումներ:

Երկու հայ դասավանդողներ, մեկը` Երևանի ֆրանսիական մանկապարտեզից, մյուսը` ֆրանսիական տարրական դպրոց հիմնադրամից, երեքամսյա վերապատրաստման դասընթացներ են անցնում Մարսելում: Միևնույն ժամանակ, հայաստանյան այս կրթարանները մինչև մայիսի 20-ը հյուրընկալել են Մարսելի IUFM-ի մագիստրատուրայի մանկավարժության բաժնի մի ուսանողուհու, որն ավարտական քննություններից առաջ իր ուսանողական պրակտիկան անց է կացնում այստեղ:

AEFE Ֆրանսիական դպրոցների դասավանդողների շարունակական վերապատրաստման շրջանակներում այս գործընթացը կիրականացվի ամեն տարի:

JPEG - 25.4 ko
Découverte du Vieux Port de Marseille Մարսելի հին նավահանգիստը
JPEG - 20.6 ko
Premier contact avec les élèves Առաջին շփումը երեխաների հետ
JPEG - 32.4 ko
D’Erevan à Marseille... Երևանից Մարսել …

տպագրված ... 07/02/2020

Էջի սկիզբ