Մանիլայի կոչը հանուն Կլիմայի

1.Մենք՝ այսօր Մանիլայում հավաքված Ֆիլիպինների Հանրապետության և Ֆրանսիայի Հանրապետության ղեկավարները, ի նպաստ կլիմայի գործելու վճռականությամբ լցված տարբեր երկրների հեղինակավոր դեմքերը, ցանկանում ենք հիշեցնել միջազգային հանրությանը, բոլոր գործող անձանց և հասարակական կարծիքին կլիմայական փոփոխությունների դեմ լուրջ, արդյունավետ և արդար պայքարի հրատապության մասին։

2.Կփմայական փոփոխություննրի մասին Միավորված ազգերի շրջանակային Համաձայնագրի (COP 21) մասնակից կողմերի ս/թ դեկտեմբերին Փարիզում կայանալիք համաժողովից մեկ տարուց էլ քիչ ժամանակ առաջ, որի արդյունքները վերաբերելու են միլիարդավոր մարդկանց կյանքերի, կոչ ենք անում միջազգային հանրությանը կնքել միջկառավարական փորձագետների կլիմայական ցարգացումների վերաբերյալ գիտական հիմնավորումներին համապատասխանող, հավակնոտ, արդար և համապիտանի պայմանագիր կլիմայի մասին, երկիր մոլորակը պահպանելու, ապագա սերունդներին նրա վրա ապրելը թույլ տալու նպատակով։ Այսօր, Մանիլայում, մենք հուսով ենք, որ դեկտեմբերին, Փարիզում միասին պատմությունն ենք գրելու, ոչ թե բավարարվելու ենք սովորական հանդիսատեսի պես հետևել նրան։

3. Մենք կոչ ենք անում գործել հանուն կլիմայի։

4. Հավաքվելով Մանիլայում, որտեղ վերջին տարիներին բնակչությունը ենթարկվել է կլիմայական աննախադեպ ծայրահեղ փորձությունների, մենք գիտակցում ենք, որ կլիմայական փոփոխություններին ամենաքիչը նպաստած զարգացող երկրներն ավելի շատ են տառապում վերջիններիս ազդեցություններից։ Անշուշտ, մենք առճակատվում ենք նույնանման սպառնալիքներին և նույն թուլություններն ունենք։ Սակայն ունենք նաև հաղթաթղեր և այդ մարտահրավերները դիմագրավելու տարբեր միջոցներ : Այդուհանդերձ, կարծում ենք, որ հնարավոր է նվազագույնի հասցնել մեր խոցելիությունը կլիմայական կամայականություննրի նկատմամբ։ Այս առումով, Ֆիլիպինների բնակչությունը դիմակայելու արտասովոր ունակություն է դրսևորել։

5. Մենք համերաշխության և արդարության կոչ ենք անում ընդդեմ կլիմայական փոփոխությունների։

6. Մեզ հարկավոր է բանակցված և բոլորի կողմից ընդունված, բոլորի շահերին ծառայող, տարբեր իրավիճակներ հաշվի առնող և հավաքական գործողություններն արագացնող տարբեր հեռանկարներ համախմբող մի պայմանագիր։ Մեզ անհրաժեշտ է մթնոլորտային արտազատումները նվազեցնող, տնտեսական նպաստավոր պայմաններ ստեղծող, և արդեն իսկ մոտ ապագայում կանխատեսելի ասոցացված ռիսկերը կառավարելու միջոցներով մեզ օժտող պայմանագիր։

7. Մենք կոչ ենք անում համագործակցել ընդդեմ կլիմայական փոփոխությունների։

8. Տնտեսական աճը, կայուն զարգացումը և պայքարն աղքատութայն դեմ նպատակներ են, որոնց պետք է հասնել և պետք է հասնել միասին։ Սակայն, կայուն զարգացման մատչելիությունը բոլորի համար ապահովելը շոշափելի միջոցներ է ենթադրում։

9.Մենք կոչ ենք անում ֆինանսական և տեխնոլոգիական համերաշխության։

10. Հաշվի առնելով, որ կլիմայական փոփոխությունների տեսանկյունից հասնում ենք ետ վերադարձի հնարավորություն չընձեռող մի կետի և հարկավոր է մտածել նկատառումներից գործի անցնելուն, մենք հանդիսավորությամբ կոչ ենք անում՝
Ա. բոլոր պետություններին կոնկրետ և արագ աշխատել կլիմայական
փոփոխությունների, հատկապես դրանց հետևանքների դեմ։ Մենք դիմում ենք նրանց վճռական օժանդակություն ցուցաբերել, ըստ իրավիճակների և կարողության,
Բ. դա անել ցանկացող և դրա հնարավորությունն ունեցող զարգացած և զարգացող երկրներին, համապատասխան միջոցներ տրամադրել ամենաաղքատ և ամենախոցելի երկրներին, օգնելու համար, որ վերջիններս վերածվեն դիմակայուն և նվազ վառելիքածախս տարածքների,
Գ. բոլոր մասնակիցներին, պետություններին, տեղական ինքնակառավարման
մարմիններին, ձեռնարկություններին, քաղաքացիական հասարակությունը, հ/կ-ներին,
բուհերին և քաղաքացիներին՝ անհատապես կամ հավաքական
նախաձեռնություննրով, լիակատար դերակատարություն ստանձնել կլիմայական փոփոխությունների, մասնավորապես դրանց ազդեցությունների, ինչպես նաև կլիմայի հետ կապված բնական աղետների ռիսկերը նվազեցնելու դեմ պայքարում,
Դ. և հորդորում ենք յուրաքանչյուրին տարածել սույն կոչը և գիտակցել ամենուր արագ գործելու անհրաժեշտությունը՝ դեկտեմբերին, Փարիզիում կլիմայի մասին համաձայնագրին հասնելու համար։

տպագրված ... 31/05/2017

Էջի սկիզբ