«Մայիս 68 Փարիզից մինչև Մայիս 2018 Երևան» լուսանկարչական ցուցահանդես [fr]

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը և Ազնավուր հիմնադրամը կազմակերպում են «Մայիս 68 Փարիզից մինչև Մայիս 2018 Երևան» խորագրով լուսանկարչական ցուցահանդեսը, որը տեղի կունենա Ազնավուր կենտրոնում 2018թ. սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 27-ը:

Ցուցահանդեսը ներկայացնում է երկու ժողովրդական ընդվզում, երկու կարևորագույն իրադարձություն Ֆրանսիայի և Հայաստանի պատմության մեջ՝ անհամեմատելի, բայց երկու երկրների հասարակական քաղաքական պատմության մեջ բեկումնային իրադարձություններ:

Մայիս 68-ի շարժումը ամենանշանակալի սոցիալական իրադարձությունն էր Ֆրանսիայում երկրորդ համաշխարհային պատերազմից հետո: Շարժման 50-ամյա հոբելյանը նշելու նպատակով ընտրվել է ֆրանսիացի անկախ հայտնի լուսանկարիչ Ֆիլիպ Գրայի (1942-2007) հեղափոխական Փարիզը ներկայացնող 43 լուսանկար:

Որպես արձագանք այս իրողության, հայ լուսանկարիչ Կարեն Միրզոյանի 36 լուսանկարներն անդրադառնում են 2018 թվականի երևանյան շարժմանը՝ հնարավորություն տալով այցելուներին վերապրել 2018թ. մայիսի հայաստանյան խաղաղ և ժողովրդավարական այդ իրադարձությունները:
JPEG

Ցուցահանդեսը կուղեկցվի պատմաբան և կինեմատոգրաֆ Դոմինիկ Բոյի վավերագրական ֆիլմաշարով, վերնագրված «Մայիս 68՝ արտասովոր գարուն», որոնք կցուցադրվեն հերթագայությամբ ողջ ցուցահանդեսի ընթացքում :

Ցուցահանդեսը բաց է երեքշաբթիից ուրբաթ, ժամը 15.00-ից 19.00-ը, շաբաթ և կիրակի՝ ժամը 11.00-ից 19.00-ը :
Մուտքն ազատ է :

տպագրված ... 28/09/2018

Էջի սկիզբ