Մամուլի հաղորդագրություն՝ գրքերի և էլեկտրոնային ընթերցիչների նվիրատվություն [fr]

Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի շրջանակներում, Հայաստանում Ֆրանսիայի Դեսպան, Նորին Գերազանցություն պարոն ժոնաթան Լաքոտը, Ֆրանկոֆոն գրքերի, ստեղծագործությունների և հանդեսների միջազգային տարածման ասոցիացիան (ADIFLOR) և Բարեկամության և կապի ֆրանկոֆոն ասոցիացիան (AFAL), 2018թ. հոկտեմբերի 9-ին ժամը 11:30-ին, Ազատության հրապարակում, Ֆրանկոֆոնիայի ավանի գլխավոր բեմում կազմակերպում են Հայաստանի ուսումնական և մշակութային տասնութ հաստատություններին ֆրանսերեն լեզվով գրքերի և էլեկտրոնային ընթերցիչների նվիրատվության արարողություն :
Նախաձեռնության գործընկերներ՝ Ֆրանսիայի Մշակույթի նախարարությունը, Ֆրանկոֆոն քաղաքապետների միջազգային ասոցիացիան, Իլ-դը Ֆրանսի շրջանը, Կլամարի քաղաքապետարանը և AGS տրանսպորտային ընկերությունն իրենց մասնակցությունն ունեն գրքերի և էլեկտրոնային ընթերցիչների ձեռքբերման գործում:
Գրքերը նվիրաբերվում են հանրապետության ֆրանսերեն խորացված ուսուցմամբ դպրոցներին, այդ թվում Անատոլ Ֆրանսի անվան ֆրանսիական դպրոցին, Հայկական Ալիանս ֆրանսեզին, Երևանի թիվ 119 ավագ դպրոցին, Հայաստանի Ազգային գրադարանին, Ավ. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանին, Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանին և Նոր Նորք վարչական շրջանի կենտրոնական գրադարանին :
Այս նվիրատվությունը Ֆրանսիայի հանձնառության վկայությունն է՝ ուղղված Հայաստանում ֆրանսերենի տարածմանը :

տպագրված ... 20/12/2018

Էջի սկիզբ