Մամուլի հաղորդագրություն - Ֆրանկոֆոն ֆիլմերի փառատոն Մոսկվա կինոթատրոնում (2017թ. մարտի 20 -ից 26-ը) [fr]

Ֆրանկոֆոնիայի տոնին նվիրված 2017թվականի միջոցառումների շրջանակներում, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը, Ռուսաստանում Կանադայի դեսպանության հետ համատեղ, ս.թ. 2017թ. մարտի 20-ից 26-ը, Երևանի Մոսկվա կինոթատրոնում կազմակերպում է Ֆրանկոֆոն ֆիլմերի փառատոն : Ծրագրում ընդգրկված են վերջին տարիների (2013-ից 2016թթ) արտադրության բազմաժանր ֆիլմեր՝ կատակերգություն, դրամա, վավերագրական, կենսագրական : Ընդհանուր առմամբ կներկայացվի 8 ֆիլմ՝ 11 ցուցադրություն :
Բացմանը, մարտի 20-ին, ժամը 19-ին (նաև մարտի 24 –ին ժամը 20.30-ին) հանդիսատեսի դատին կներկայացվի 2014թվականի արտադրության « Ի՞նչ ենք արել տեր աստծուն » ֆիլմը : Ֆրանսիայում մեծ հաջողություն ունեցած այս ֆիլմը պատմում է իրենց չորս աղջիկների ամուսնությունից վրդովված ծնողների պատմությունը :


Հայ հանդիաստեսին կներկայացվի ևս երկու կատակերգություն.
-  Դեռահասների համար կներկայացվի 2015 թվականի արտադրության « Նորեկը » կատակերգությունը, որը պատմում է փարիզյան քոլեջ ընդունված նորեկի՝ Բընուայի արկածների մասին : Այս ֆիլմն ստացել է 2015թվականի Նամյուրի Ֆրանկոֆոն ֆիլմերի միջազգային փառատոնի հանդիսատեսի մրցանակը : Այն կցուցադրվի մարտի 24-ին, ժամը 18.30-ին :
-  2013-ին արտադրված « Ես մեռած եմ ձևանում » դետեկտիվ կատակերգությունը, գլխավոր դերում՝ Ֆրանսուա Դամիեն, կցուցադրվի մարտի 21-ին, ժամը 18.30-ին և մարտի 25-ին ժամը 20.30-ին :
Այս տարվա ծրագրում ընդգրկված են նաև դրամաներ.
-  2014-ին արտադրված « Եդեմ » երաժշտական դրաման ստիպում է վերապրել 1990-ականների էյֆորիան և « French Touch »-ի պատմությունը՝ ֆրանսիացի արտիստների և դիջեյների մի սերունդ, որը շարունակում է փայլել ողջ աշխարհում:
-  2014թվականի արտադրության ֆրանս-մավիրտանական « Տիմբուկտու »

ֆիլմը ներկայացնում է գյուղացիների պայքարը իրենց գյուղը՝ Մալիի Տիմբուկուն գրաված իսլամիստական ծայրահղականների դեմ : 2014թ. Կաննի փառատոնի մրցութային ծրագրի կազմում ընդգրկված այս ֆիլմն արժանացել է ժյուրիի Էկումենիկ մրցանակին և Ֆրանսուա-Շալե մրցանակին՝ լրագրողական արժեքների համար: Ֆիլմը 2015թվականին արժանանացել է յոթ Սեզարի, այդ թվում լավագույն ֆիլմ և լավագույն ռեժիսոր անվանակարգերում :


-  2016թ.արտադրության ֆրանս-կանադական « Սա ընդամենը աշխարհի վերջն է» կանադացի ռեժիսոր Քսավիե Դոլանի ընտանեկան դրաման պատմում է գրող Լուիի պատմությունը, ով 12 տարվա բացակայությունից հետո գալիս է տեսնելու իր ընտանիքին և հայտնելու, որ շուտով մեռնելու է : Ֆիլմում խաղում են բազմաթիվ հայտնի դերասաններ՝ Վենսան Կասել, Մարիոն Կոտիյար, Նատալի Բայ : Ֆիլմը 2016թվականին արժանացել է Կաննի փառատոնի Գրան-պրիին, այնուհետև՝ 2017թվականին ստացել է երեք Սեզար՝ լավագույն ռեժիսոր, լավագույն դերակատար և լավագույն մոնտաժ անվանակարգերում:
2015թվականին արտադրված, գրող Սիրիլ Դիոնի և դերասանուհի Մելանի Լորանի

« Վաղը» վավերագրական ֆիլմը կցուցադրվի մարտի 23-ին, ժամը 20-ին : Ֆիլմի երկու ռեժիսորները աշխարհի տարբեր ծայրերում հանդիպել են մարդկանց, ովքեր առաջարկում են լուծումներ 21-րդ դարի բնապահպանական և սոցիալական մարտահրավերները դիմակայելու համար տարբեր ոլորտներում՝ գյուղատնտեսություն, էներգետիկա, էկոնոմիկա, կրթություն կամ կառավարում : « Վաղը» ֆիլմն արժանացել է 2016 թվականի լավագույն վավերագրական ֆիլմ մրցանակին :

Վերջապես, փառատոնի փակմանը, մարտի 26-ին ժամը 20-ին, կներկայացվի 2014թվականի արտադրության « Իվ Սեն Լորան » կենսագրական ֆիլմը Կոմեդի ֆրանսեզի նախկին դերասան Պիեռ Նինեյի մասնակցությամբ : Ֆիլմում ուրվագծվում է 2008թվականին վախճանված, հայտնի ֆրանսիացի կուտյուրիեի կյանքը : Այս ֆիլմի համար Պիեռ Նինեյն արժանացել է Սեզարի՝ 2015թվականի լավագույն դերակատար անվանակարգում :

Բոլոր ֆիլմերը կցուցադրվեն ֆրանսերեն՝ ռուսերեն ենթագրերով : Բոլոր ցուցադրությունների համար մուտքն ազատ է :

Այս փառատոնի կազմակերպումը հնարավոր դարձավ շնորհիվ Ֆրանսիական ինստիտուտի, 24_DOC հեռուստաալիքի և Մոսկվա կինոթատրոնի աջակցության :

JPEG

տպագրված ... 23/03/2017

Էջի սկիզբ