Մամլո հաղորդագրություն [fr]

Հունվարի 22-ին և 23-ին Հայաստան կժամանի Ֆրանսիայի Արտաքին գործերի և միջազգային զարգացման նախարարին առընթեր Զարգացման և Ֆրանկոֆոնիայի հարցերով Պետքարտուղար, տիկին Աննիկ Ժիրարդենը (Annick Girardin): Օգտվելով առիթից, Պետքարտուղարը կողջունի Հայաստանի ակտիվ ներգրավվածությունը ֆրանկոֆոն միջազգային համայնքում, ինչպես նաև 2015թ. հոկտեմբերի 10-ին և 11-ին, Ֆրանկոֆոն նախարարների 31-րդ համաժողովի կազմակերպումը Երևանում:

Պետքարտուղարը կհանդիպի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի, Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի և Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հետ: Հունվարի 22-ին, ժամը 11.30-ին, նա կայցելի Հայաստանում Ֆրանսիական համալսարան, ուր մտքեր կփոխանակի Հայաստանում Ֆրանսիական համալսարանի ուսանողների հետ, ինչպես նաև կհանդիպի Հայաստանի ֆրանսախոս գործիչների հետ:

Այցի շրջանակներում, շաբաթ, հունվարի 23-ին, տիկին Ժիրարդենը ծաղկեպսակ կդնի Հայոց Ցեղասպանության զոհերի հուշարձանին, որտեղ ժամը 16.15 տեղի կունենա նրա ճեպազրույցը լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ:

տպագրված ... 31/05/2017

Էջի սկիզբ