Մահվանից 40 տարի անց, Պիկասոյի մեծարման միջոցառում Թերլեմեզյանի անվան գեղարվեստի քոլեջում [fr]

Հանրահայտ իսպանացի նկարիչ, գծանկարիչ, քանդակագործ Պաբլո Պիկասոն կյանքի մեծ մասն ապրել է Ֆրանսիայում, որտեղ նա վերջնականապես հաստատվեց երիտասարդ իսպանական Հանրապետության դեմ Ֆրանկոյի ռազմական հեղաշրջումից հետո : Պիկասոն վախճանվել է 1973թ. ապրիլի 8-ին Մուժեն քաղաքում, սակայն մինչ օրս էլ, մահվանից 40 տարի անց, նրա ազդեցությունն արվեստի աշխարհում մնում է նույնքան հզոր:
Դեկտեմբերի 11-ից, Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջը «Պիկասոն իմ աչքերով» ցուցահանդեսով հարգանքի տուրք է մատուցում բացառիկ արվեստագետին, ով նշանավորեց իր դարաշրջանի արվեստը : Ուսանողները ներկայացրել են ավելի քան վաթսուն աշխատանք, որոնց մեծ մասը ոգեշնչված են ֆրանս-իսպանացի հանճարի ստեղծագործություններով և տեխնիկայով :

Picasso, peintre de génie d'origine espagnol, vécut la plus grande partie de sa vie en France - JPEG

Միջոցառման գործընկեր և նախաձեռնող Ֆրանսիայի դեսպանությունը պարգևատրեց տասներկու նորելուկ նկարիչների, որոնց տաղանդն արդեն իսկ անհերքելի է : Սուրեն Վարդանյանը և Սիրանուշ Անդրեասյանը նվաճեցին առաջին երկու մրցանակները և հրավիրվեցին մասնակցելու Փարիզում կայանալիք գեղարվեստական միջոցառման : Հաջորդ տասը լավագույն աշխատանքները վաճառքի դրվեցին Երևանում, Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ կազմակերպված տոնավաճառի աճուրդում : Ստացված հասույթի մի մասը կհանձնվի հեղինակին , մյուս մասը կգնա Գյումրիի հաշմանդամ երեխաների օգնությանն ուղղված ծրագրի իրականացմանը:

40 ans après sa mort, Picasso inspire toujours les jeunes artistes - JPEG

L'Ambassade de France a offert aux deux lauréats un voyage en France au sein d'un programme artistique - JPEG L'Ambassade de France a offert aux deux lauréats un voyage en France au sein d'un programme artistique - PNG

Դեսպանության կազմակերպած մրցույթի դափնեկիրներ Սուրեն Վարդանյանը և Սիրանուշ Անդրեասյանը :
Պիկասոն ոգեշնչման աղբյուր՝ անսպասելի և միաժամանակ հիասքանչ գործերի համար :

տպագրված ... 01/06/2017

Էջի սկիզբ