Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի հավատարմագրումը Ֆրանսիայի Բարձրագույն կրթության և հետազոտության գնահատման բարձր խորհրդի (HCERES) կողմից [fr]

2015թվականի դեկտեմբերի 8-ին տեղի ունեցավ Ֆրանսիայի Բարձրագույն կրթության և հետազոտության գնահատման բարձր խորհրդի (HCERES) նորանշանակ նախագահ, պրն. Միշել Կոսնարի կողմից Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանին հավաստագրման վկայականի հանձնման արարողությունը: .

HCERES-ի կողմից Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի հավաստագումը վկայում է այս ԲՈՒՀ-ում կրթության բարձր որակի մասին իր բոլոր բաղադրիչներով՝ դասավանդում, կառավարում, մասնագիտացում և հետազություն : ՃՇՀԱՀ-ը HCERES-ի կողմից հավաստագիր ստացած Հայաստանում առաջին համալսարանն է: .

Միջոցառմանը ներկա էին բազմաթիվ պետական գործիչներ, ինչպես Կրթության և Գիտության նախարար Արմեն Աշոտյանը, Քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը, Երևանի քաղաքապետ և համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ Տարոն Մարգարյանը : Ներկա էին նաև գործընկեր այլ համալսարանների ռեկտորներ, այդ թվում Հայաստանում ֆրանսիական համալսարանի ռեկտոր Ժան-Մարկ Լավեստը :

Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն ելույթով հանդես եկավ դասախոսների և ուսանողների մեծ լսարանի առջև : Նա շնորհավորեց Ճարտարապետական համալսարանին և խոսեց Ֆրանսիայի հետ նրա սերտ կապերի մասին : Ֆրանսիայի ազգային ճարտարապետական բազմաթիվ դպրոցների՝ հիմնականում Լիոի և Կլերմոն-Ֆերանի հետ գոյություն ունեն գործընկերական կապեր, որոնք նպաստում են ուսանողների շարժունակությանը երկու երկրներում և համատեղ մասնագիտական նախագծերի իրականացմանը մասնավորապես քաղաքաշինության և քաղաքների կայուն զարգացման ոլորտում :

տպագրված ... 31/05/2017

Էջի սկիզբ