Հրատարակչության աջակցության ծրագրեր 2017թ. երկրորդ կիսամյակ [fr]

Շուրջ 30 տարուց ի վեր, Հրատարակչության աջակցության ծրագիրը նպաստել է ֆրանսիացի կամ ֆրանսալեզու հեղինակների ավելի քան 20 000 ստեղծագործությունների թարգմանությանն ու հրատարակմանը 75 երկրում: Այս ծրագիրն աջակցում է օտարերկրացի հրատարակիչներին՝ թարգմանության շնորհիվ իրենց գրացանկը ֆրանսալեզու հեղինակների ստեղծագործություններով հարստացնելու գործում:

Հրատարակչության աջակցությունն իրականացվում է իրավունքի զիջման տեսքով : Ծրագիրը վերաբերում է ցանկացած տեսակի ստեղծագործության (բացառությամբ դպրոցական դասագրքերի, տեխնիկական և գործնական ձեռնարկների): Ծրագրում չեն կարող ընդգրկվել նաև դեպի ֆրանսերեն թարգմանված գործերը:

Այս ծրագրի կառավարումն ու ֆինանսավորումն իրականացվում է Ֆրանսիական ինստիտուտի, կողմից, որը հանդիսանում է Ֆրանսիայի Արտաքին գործերի նախարարության, արտերկրում մշակութային գործունեություն իրականացնող օպերատորը: Հայաստանում Ֆրանսիայի մշակույթի և համագործակցության բաժինը ընդունում է հրատարակչության աջակցության դիմումները, որոնց վերաբերյալ նա ներկայացնում է իր կարծիքը :

Ֆրանսիական ինստիտուտի կողմից հատկացվող աջակցությունը անմիջապես փոխանցվում է ֆրանսիացի հրատարակչին : Հատկացված օգնության դիմաց, օտարերկրացի հրատարակիչը պարտավորվում է աջակցություն ստացած յուրաքանչյուր երկում անել հետևյալ մակագրությունը՝ «Այս երկը տպագրվել է Ֆրանսիական ինստիտուտի Հրատարակչության աջակցության ծրագրի օժանդակությամբ »:

1. 1. Ստեղծագործությունների ընտրությունը

Ֆրանսիայի դեսպանությունը կդիտարկի իրեն ուղարկված բոլոր առաջարկները: Առանձնակի ուշադրություն կդարձվի այն դիմումներին, որոնք առնչվում են


-  Հումանիտար և սոցիալական, տնտեսական կամ փիլիսոփայական բնույթի ժամանակակից ստեղծագործութուններին
-  Ֆրանսիական ժամանակակից և «ֆրանսիական ժառանգության» մաս կազմող գրականությանը
-  Մանկապատանեկան գրականությանը

Այնուհետև նախագծերը կընտրվեն հանձնաժողովի կողմից, որի կազմում ընդգրկված են ֆրանսիական հրատարակչության ոլորտի փորձագետներ, Ֆրանսիական ինստիտուտի և Արտաքին գործերի և միջազգային զարգացման նախարարության ներկայացուցիչներ: Հանձնաժողովը հիմնվում է Ֆրանսիայի դեսպանության մշակույթի բաժնի կողմից ներկայացված հանգամանալից կարծիքի, ինչպես նաև հետևյալ չափորոշիչների վրա.


-  Ստեղծագործության որակը և կարևորությունը ֆրանսիական մտքի և գրական արժեքի առումով,
-  Օտարերկրացի հրատարակչի աշխատանքը և ներգրավվածությունը ֆրանսիացի հեղինակների թարգմանության և հրատարակման քաղաքականության շարունակական զարգացման գործում,
-  Թարգմանության որակը և թարգմանչի մասին տեղեկություններ,
-  Ստեղծագործության տարածման և խթանման գործում օտարերկրացի հրատարակչի կողմից իր ստանձնած պարտականությունների hարգումը:

2. Փաստաթղթերի ներկայացման կարգը

Հանձնաժողովին ներկայացված յուրաքանչյուր փաթեթ պետք է պարտադիր ներառի հետևյալ փաստաթղթերը.

ա) Հեղինակային իրավունքի տրամադրման պայմանագրի պատճեն՝ երկու հրատարակիչների ստորագրությամբ, ֆրանսերեն կամ անգլերեն, որտեղ պետք է հստակ թվերով նշված լինի իրավունքի տրամադրման արժեքը: Չլրացված կամ մասնակիորեն լրացված պայմանագրերը չեն ընդունվում: Նամակ համաձայնագրերն այլևս չեն ընդունվում, բացի բացառիկ դեպքերից, երբ Ֆրանսիական ինստիտուտը նախօրոք տեղեկացված է:

բ) Ծախսերի և եկամուտների հավասարակշռված բյուջե (տե՛ս օրինակը), արտահայտված եվրոյով, թվագրված և ստորագրված օտարերկրացի հրատարակչի կողմից: Անգլերեն պատճենը նույնպես հասանելի է (տե՛ս օրինակը).
Արտարժույթով արտահայտված գումարը պետք է փոխարկել եվրոյի ըստ դիվանագիտական գրասենյակի փոխարժեքի, որը սահմանում է Ֆրանսիայի Էկոնոմիկայի նախարարությունը: Գումարը պետք է նշված լինի պայմանագիրն ուղարկելու օրվա փոխարժեքով այլ ոչ թե այն ստորագրելու օրվա փոխարժեքով:

գ) Ֆրանսիական ինստիտուտի կողմից սահմանված ֆրանսերեն պայմանագրի (տե՛ս օրինակը) երկու բնօրինակ, նախօրոք լրացված և ստորագրված օտարերկրացի հրատարակչի կողմից:
Պայմանագրի անգլերեն տարբերակը հասանելի է ֆրանսերեն չիմացող հրատարակիչների համար : Այդ փաստաթուղթը պայմանագրային արժեք չունի, այն ներկայացվում է միայն տեղեկատվական նպատակով :

դ) Մի քանի տողով թարգմանչի ամենախոսուն աշխատանքների և նրա անցած ուղունկարագրություն: Ուշադրություն այս տեղեկությունները հանձնաժողովին պետք է ներկայացնել մի քանի տողով և ոչ թե PDF ֆորմատով CV-ի տեսքով կամ թարգմանչի մայրենի լեզվով գրված CV-ի տեսքով:

ե) Ամփոփիչ փաստաթուղթ (կից ներկայացվում է)

Նշումներ
-  Հանձնաժողովը օգնություն չի տրամադրում այն ստեղծագործություններին, որոնք արդեն տպագրվել են կամ տպագրման ընթացքի մեջ են:
-  Տեղացի հրատարակիչները պետք է նախազգուշացնեն ֆրանսիացի հրատարակիչներին աջակցության դիմում ներկայացնելու մասին:
-  Հանձնաժողովն չի կարող օգնություն տրամադրել արդեն տպագրված կամ տպագրման ընթացքի մեջ գտնվող ստեղծագործություններին. խնդրում ենք ստուգել արդյո՞ք երկերի լույս ընծայման ամսաթվերը բավականաչափ հեռու են արդյունքների հրապարակման ամսաթվից: Հրատարակումը պետք է իրականացվի հանձնաժողովի նիստից առնվազն երեք ամիս հետո:
-  Տեղացի հրատարակիչները պետք է անպայման նախազգուշացնեն ֆրանսիացի հրատարակիչներին աջակցության դիմում ներկայացնելու մասին, որպեսզի մինչև հանձնաժողովի որոշումը կարողանան հետաձգել վճարումը : Հնարավոր չէ ներկայացնել մի երկ, որի համար ֆրանսիացի հրատարակիչն արդեն կանխավճար է ստացել :

3. Ժամանակացույց

 Ֆրանսերեն պայմանագրերի թղթային տարբերակները նախօրոք լրացված և ստորագրված տեղացի հրատարակչի կողմից պետք է ամենաուշը մինչև 2017թ. հունիսի 1-ը բերել Ֆրանսիայի դեսպանություն, որն այն կփոխանցի Ֆրանսիական ինստիտուտին:
 Լրացված դոսիեն (պայմանագրի պատճեն, բյուջեն և ամփոփիչ փաստաթուղթը) էլեկտրոնային տարբերակով պետք է ամենուշը մինչև 2017թ. մայիսի 30-ը ուղարկել տիկին Նատալիա Ցագրիսին՝ natalia.tsagris@diplomatie.gouv.fr
 Հանձնաժողովի նիստը կկայանա 2017թ. հունիսի 27-ին Փարիզում: Հանձնաժողովի նիստից հետո, արդյունքները կհրապարակվեն դեսպանության միջոցով 2017թ. հուլիսի սկզբին: Ստեղծագործության հրատարակումը պետք է իրականացվի հանձնաժողովի նիստից առնվազն երեք ամիս հետո:

4. Գրքի ազգային կենտրոնի ֆինանսական աջակցությունը

Ի լրացումն Ֆրանսիական ինստիտուտի կողմից հատկացվող Հրատարակչության աջակցության ծրագրի, Գրքի ազգային կենտրոնը տրամադրում է ֆինանսական աջակցություն ֆրանսիական երկերը օտար լեզվով թարգմանելու համար, ստանձնելով վճարել թարգմանության գինը: Հանձնաժողովի նիստերը գումարվում են տարեկան երեք անգամ: Մանրամասն տեղեկությունների համար այցելեք՝
http://www.centrenationaldulivre.fr/fr/editeur/aide_a_la_traduction/aide_pour_la_traduction_d_ouvrages_francais_en_langues_etrangeres/

տպագրված ... 10/05/2017

Էջի սկիզբ