Հրատարակչության աջակցության ծրագրեր- 2-րդ կիսամյակ [fr]

Հրատարակչության աջակցության ծրագրեր

25 տարուց ի վեր, Հրատարակչության աջակցության ծրագրերը նպաստում են
ֆրանսիացի կամ ֆրանսալեզու հեղինակների ավելի քան 20 000
ստեղծագործության թարգմանությանն ու հրատարակմանը 75 երկրում: Այս
ծրագրերը աջակցում են օտարերկրացի հրատարակիչներին՝ թարգմանության
շնորհիվ իրենց գրացանկը ֆրանսալեզու հեղինակների ստեղծագործություններով
հարստացնելու գործում:

2014թ. երկրորդ կիսամյակի ժամանակացույց

- Բոլոր նյութերը պետք է ուղարկվեն մինչև 2014թ. մայիսի 13-ը՝ պրն. Ֆաբիեն
Ներային (fabien.neyrat@diplomatie.gouv.fr).

Փաստաթղթերի փաթեթի ներկայացման կարգը

Հանձնաժողովին ներկայացված յուրաքանչյուր փաթեթ պետք է ներառի
հետևյալ փաստաթղթերը.

- Հեղինակային իրավունքի տրամադրման պայմանագրի պատճեն՝ երկու
հրատարակիչների ստորագրությամբ
- Ծախսերի և եկամուտների նախնական բյուջե (եվրոյով արտահայտված),
թվագրված և ստորոգրված օտարերկրացի հրատարակչի կողմից
- Ֆրանսիական ինստիտուտի կողմից սահմանված պայմանագիրը, նախօրոք
լրացված և ստորագրված օտարերկրացի հրատարակչի կողմից, երկու
բնօրինակով:

Միայն ճշգրտորեն կազմված և լիարժեք փաթեթները կփոխանցվեն
հանձնաժողովին:

Excel - 33.5 ko
PAP budget prévisionnel 2014
(Excel - 33.5 ko)
Word - 29.5 ko
PAP Convention
(Word - 29.5 ko)

Նախագծերի գնահատման չափանիշները

Բոլոր դիմումները կփոխանցվեն հասցեատիրոջը, բայց Ֆրանսիայի
դեսպանությունը դրանք կուղարկի առաջնահերթության կարգով՝ առաջնորդվելով
հետևյալ չափանիշներով.

- Ֆրանսիական ինստիտուտի Հարյուրամյակի ցանկում ընդգրկված ստեղծագործություններ,
- Մանկապատանեկան ժամանակակից գրականություն, հիմնականում նախատեսված ֆրանկոֆոն դպրոցահասակ ընթերցողների համար (Հայաստանում մոտ 30 000 սովորող),
- Finnegan ցուցակում ընդգրկված ստեղծագործություններ,
- Հումանիտար և սոցիալական, տնտեսական կամ փիլիսոփայական բնույթի ժամանակակից ստեղծագործութուններ, որոնք կարող են դառնալ բանավեճի թեմա Դեսպանության կազմակերպած միջոցառումների շրջանակներում (Ալամբեր հիմնադրամ, սոցիալական և հումանիտար ծրագրեր և այլն): 2014թ. թեմաները հիմնականում ընդգրկում են հետևյալ ոլորտները՝

  • Էներգիան և տրանսպորտը՝ Հայաստանում կայուն զարգացման հիմնական գրավական
  • Տարածաշրջանային էներգետիկ անվտանգություն
  • Առողջությունը որպես մարդկային զարգացման գործոն
  • Թվային մշակույթ
  • Տեղական և մասնակցային ժողովրդավարություն
  • Գործարարություն
  • Մարդու իրավունքներ
  • Կովկասյան ճակատը 1914-1918թթ պատերազմի տարիներին
Word - 13.4 ko
Liste PAP FINNEGAN
(Word - 13.4 ko)
Word - 13.7 ko
Liste PAP Centenaire 14-18
(Word - 13.7 ko)

Գրքի ազգային կենտրոնի ֆինանսական աջակցությունը

Տեղեկացնում եմ նաև, որ Գրքի ազգային կենտրոնը տրամադրում է
ֆինանսական աջակցություն ֆրանսիական երկերը օտար լեզվով թարգմանելու
համար:

Հանձնաժողովների նիստերը գումարվում են տարեկան երեք անգամ:
Փաթեթների ներկայացման վերջնաժամկետներն են.

- Հոկտեմբերի 31-ը՝ հունվարի վերջ - փետրվարի սկիզբ նստաշրջանի
համար
- Փետրվարի 20-ը՝ մայիսի վերջ - հունիսի սկիզբ նստաշրջանի համար
- Հուիսի 10-ը՝ հոկտեմբերի նստաշրջանի համար

Մանրամասն տեղեկությունների համար այցելեք՝

http://www.centrenationaldulivre.fr/fr/editeur/aide_a_la_traduction/aide_pour_la_traduction_
d_ouvrages_francais_en_langues_etrangeres/

Շնորհակալությունս եմ հայտնում և սպասում ձեր առաջարկներին:

Հարգանքներիս հավաստիքը

տպագրված ... 28/04/2014

Էջի սկիզբ