Հրատապ իրավիճակների դեպքում [fr]

- Թեժ գիծ` 095 50 11 03

  • Ծառայությունը բացառապես ֆրանսիացիների համար է, որոնք Հայաստանում որևէ լուջ խնդիր ունեն/ լուրջ վթար, մահ, աղետ, ձերբակալություն, քաղաքական ընդվզում/:
  • Գործում է միայն գիշերային ժամերին, տոնական և հանգստյան օրերին և հյուպատոսարանի աշխատանքային ժամերից դուրս:

- Տեղական հատուկ ծառայությունների համարները.

Հրշեջ ծառայություն -101

Ոստիկանություն -102

Շտապ օգնություն -103

- Ֆրանսիայի հետ ժամային տարբերությունը` +2 ժամ (ամառ) +3 ժամ (ձմեռ)

- Գողության, վթարի և ժգնաժամային իրավիճակների դեպքում

- Ի գիտություն արտերկրում բնակվող ֆրանսիացիների

Տիկին, Պարոն, Թանկագին հայրենակիցներ,

Արտերկրում բնակվող մեր հայրենակիցների անվտանգությունը մեր մշտական հոգածության առարկան է և գերակա խնդիրը

Հայաստանը ապահով և հյուրընկալ երկիր է, հաճելի` բնակվելու և այցելելու համար : Այսուհանդերձ, երկիրը տեսել է ավերիչ երկրաշարժ և անցել բազմաթիվ փորձությունների միջով : Հետևաբար առաջանում է անխուճապ բայց վճռական զգոնության անհրաժեշտություն :

Ահա թե ինչու, մեր քաղաքացիների և Հյուպատոսական բաժնում գրանցված անձանց պաշտպանությունը լավագույնս ապահովելու նպատակով, մենք պարբերաբար թարմացնում ենք անվտանգության պլանը և հանդիպում տեղամասերի ղեկավարների հետ, ովքեր, ճգնաժամի դեպքում կհանդիսանան կապող օղակ` ֆրանսիական համայնքի և Դեսպանության միջև :

Ձեր տեղամասերի ղեկավարները կամավոր սկզբունքով տրամադրում են իրենց ժամանակը, որպեսզի օղակների միջև կապը պահպանեն, ինչը թույլ կտա անսպասելի իրադրության դեպքում անմիջապես հակազդել : Ահա թե ինչու, դիմում ենք Ձեզ ` խնդրելով նրանց հանդեպ լավագույն վերաբերմունք ցուցաբերել, երբ նրանք դիմում են Ձեզ, որպեսզի տեղեկություններ հաղորդեն նախազգուշական միջոցների և անվտանգության պլանը բարեփոխելու մասին:

Սակայն, պետք է նշել, որ մեր անհատական և կոլեկտիվ անվտանգությունը կախված է նաև ձեզանից յուրաքանչյուրից: Գրանցվել հյուպատոսական բաժնում, տեղեկացնել հասցեի փոփոխության մասին, տալ հեռախոսահամարները` սրանք պարզ գործողություններ են, որոնք թույլ կտան արտակարգ իրավիճակներում գործել արագ և ճիշտ : (Կապվել Մարիցա Բշտիկյանի հետ, հեռ. 010-59-19-77)

Ահա այս մի քանի տարրական նախազգուշական միջոցառումների գնով է, որ կարող ենք լիովին օգտվել կյանքի այն առավելություններից, որ այս երկիրը և նրա բնակիչները ընդունակ են տալ բոլոր նրանց, ովքեր այցելում կամ բնակվում են այնտեղ :

Ստորև` Տեղամասերի ղեկավարներին և Հայաստանում կոնտակտային տվյալները ներկայացնող աղյուսակ :

Word - 40 ko
(Word - 40 ko)

տպագրված ... 04/03/2013

Էջի սկիզբ