Հրավիրում ենք «Փրկենք մոլորակը» ցուցահանդեսի բացմանը [fr]

« Հայկական Ալիանս Ֆրանսեզ » կրթամշակութային կազմակերպությունը և Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության (OIF) Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի Ֆրանկոֆոնիայի տարածաշրջանային կենտրոնը (CREFECO), 2013 դեկտեմբերի 12-ին ժ. 18:00 հրավիրում են Հայկական Ալիանս Ֆրանսեզ, (Մոսկովյան 3, նախկին Հր. Աճառյան համալսարան, 3-րդ հարկ), մասնակցելու «Փրկենք մոլորակը» թեմայով երիտասարդ ստեղծագործողների աֆիշների ցուցահանդեսին:

 Հրավիրում ենք «Փրկենք մոլորակը» ցուցահանդեսի բացմանը - JPEG

 Հրավիրում ենք «Փրկենք մոլորակը» ցուցահանդեսի բացմանը - JPEG Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը, հավատարիմ մնալով բնության պահպանման իր սկզբունքներին, ցանկանում է խթանել այնպիսի միջոցառումներ, որոնք վերաբերում են մոլորակի պահպանմանը:

Երիտասարդները ապագայի կրողն են, հետևաբար հենց նրանց միջոցով պետք է փնտրել էկոլոգիայի պահպանման նոր մոդելներ: Այս տեսանկյունից է, որ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը 2013թ. կազմակերպել է «Փրկենք մոլորակը» մրցույթը :

Այս մրցույթը Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրների ֆրանսերեն լեզվին տիրապետող 18-23 տարեկան երիտասարդներին առաջարկում է ստեղծել աֆիշներ՝ նկարների, կոլաժների, այլ գրաֆիկական պատկերների ազատ ընտրությամբ և ֆրանսերեն տեքստային էլեմենտների ներառմամբ՝ փորձելով պատասխանել «Ինչպե՞ս եք պատկերացնում մոլորակի ապագան» հարցին: Ներկայացված բոլոր աֆիշներից ընտրվել են 20-ը, որոնք կցուցադրվեն Հայկական Ալիանս Ֆրանսեզում դեկտեմբերի 12-ից հունվարի 31-ը:

Ցուցահանդեսի բացման օրը՝ 2013թ. դեկտեմբերի 12-ին ժամը 18 :30-ին, կկազմակերպվի ներկայացում-քննարկում ֆրանսիացի բնապահպան Ժուլիեն Ասազիի մասնակցությամբ, ով կներկայացնի էկոլոգիայի վիճակը Ֆրանսիայում :

տպագրված ... 01/06/2017

Էջի սկիզբ