Հուշամեդալների հանձնում ՀՖՀՀ-ում [fr]

JPEG

Ս.թ. մայիսի 31-ին, Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն ներկա է գտնվել Հայաստանում ֆրանսիական համալսարանի երեք ներկայացուցիչների ՀՀ ԿԳՆ-ի հուշամեդալներով պարգևատրման արարողությանը :

ՀՀ Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը պարգևներ հանձնեց Հայաստանում Ֆրանսիական համալսարանի գլխավոր քարտուղար Ալեքսանդրա Թիրկյուիր Մենսին, վարչաֆինանսական տնօրեն Վաղարշակ Մեյրոյանին և ՀՖՀՀ-ում Ժան Մուլեն Լիոն 3 համալսարանի կից դեկան Ժան-Բատիստ Կարտիեին՝ կրթական ոլորտում ֆրանս-հայկական համագործակցության և Հայաստանում ֆրանսիական համալսարանի զարգացման գործում նրանց ունեցած մեծ ներդրման համար :

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը միանում է ռեկտորի շնորհավորանքներին՝ մաղթելով նորանոր մասնագիտական հաջողություններ:

JPEG

տպագրված ... 06/06/2017

Էջի սկիզբ