Հուլիսի 14-ին՝ Ֆրանսիայի ազգային տոնի առթիվ ՀՀ Նախագահի այցը Ֆրանսիայի Դեսպանատուն [fr]

Այս երեքշաբթի՝ հուլիսի 14-ին, Ֆրանսիայի ազգային տոնի առթիվ, Հայաստանի հանրապետության Նախագահ Սերժ ՍԱՐԳՍՅԱՆԸ այցելել է Հայաստանում Ֆրանսիայի Դեսպան Ժան-Ֆրանսուա ՇԱՐՊԱՆՏԻԵԻՆ :

Նախագահի և Դեսպանի զրույցը առիթ հանդիսացավ վերահաստատելու Ֆրանսիայի և Հայաստանի միջև հաստատված առանձնաշնորհյալ հարաբերությունները, որի վկայությունն են ս.թ. ապրիլի 24-ին Ֆրանսիայի Հանրապետության Նախագահի այցը Հայաստան, ս.թ. հունիսի 5-ին և 6-ին Հայաստանի հանրապետության Նախագահի այցը Կանն՝ ՄԻԴԵՄ փառատոնին և ս.թ. հուլիսի 3-ին և 4-ին ՀՀ Վարչապետի այցը Փարիզ :
Նախագահը և Դեսպանը խոսեցին նաև մոտակա անելիքների /Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողով, Ֆրանս-հայկական տնտեսական ֆորում/ և ներքին քաղաքականության հարցերի մասին :

տպագրված ... 20/12/2018

Էջի սկիզբ