Հոգեկան հիվանդությունները՝ նոր մարտահրավեր հայ-ֆրանսիական համագործակցության ոլորտում [fr]

Signature de la convention associant Sanofi (à droite), le ministère arménien de la Santé (au centre) et l'Association mondiale de la psychiatrie sociale (à gauche) - JPEG

ՀՀ Առողջապահության նախարարը և Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը ներկա էին ՀՀ Առողջապահության նախարարության, ՍԱՆՈՖԻ ֆրանսիական դեղագործական ընկերության և Սոցիալական հոգեբուժության համաշխարհային ասոցիացիայի միջև գործընկերության համաձայնագրի ստորագրման արարողությանը, որի նպատակն է ապահովել հոգեկան հիվանդություններ ունեցող մարդկանց բուժօգնության մատչելիությունը Հայաստանում:

Les principaux acteurs de l'accord de partenariat médical. Au centre, le ministre de la Santé, M. Derenik Dumanyan, à sa droite le docteur Robert Sebbag (SANOFI) et l'Ambassadeur de France, M. Henri Reynaud, - JPEG

Հոգեբուժությունն այսուհետ կդառնա բժշկության նույնպիսի ճյուղ ինչպես մյուսները մի երկրում, որտեղ ռեսուրսների բացակայությունը և հոգեկան հիվանդների խարանումը լուրջ խոչընդոտ էր հիվանդներին օգնելու համար: ՍԱՆՈՖԻ ֆրանսիական դեղագործական ընկերությունը, որը սեկտորի համաշխարհային առաջատարներից է, նախաձեռնել է հոգեկան առողջության ոլորտում փորձարարական մի ծրագիր, որը այս հիվանդությամբ տառապող մարդկանց համար բուժումը մատչելի կդարձնի Երևան քաղաքում: Երկու տարվա կտրվածքով նախատեսվող և ՍԱՆՈՖԻ-ի կողմից 107 000 եվրոյի չափով ֆինանսավորվող այս ծրագիրը կընթանա 4 փուլով.

-  Հիվանդների և նրանց ընտանիքների ուսուցում և հանրության իրազեկում. նախատրամադրվածությունն ու խարանը հիվանդների պատշաճ բուժման համար հիմնական խոչընդոտներն են և ՍԱՆՈՖԻ-ի, Հայաստանի Հանրապետության և սոցիալական հոգեբուժության համաշխարհային ասոցիացիայի գործունեությունը նախ և առաջ ուղղված կլինի հանրության և հիվանդի հարազատների իրազեկմանը հաղորդակցական և ուսումնադաստիարակչական աշխատանքների միջոցով:

-  Արհեստավարժ մասնագետների պատրաստում. ինչպես բժիշկների, այնպես էլ բուժքույրերի/բուժեղբայրների, նախնական կամ շարուանակական վերապատրաստման միջոցով (ի դեպ, հոգեբույժների առաջին սիմպոզիումը տեղի ունեցավ համաձայնագրի ստորագրումից անմիջապես հետո):

-  Հոգեկան առողջության ցանցի ստեղծում հայ և միջազգային մասնագետների մասնակցությամբ:

-  Հակապսիխոտիկ դեղորայքի կայուն մատակարարում, որն ապահովում է ՀՀ Առողջապահության նախարարությունը, հիվանդների համար տևական բուժման մատչելիությունն ապահովելու նպատակով:

Le docteur Robert Sebbag, au centre, vice-Président de Sanofi, entouré du Ministre de la Santé et de l'Ambassadeur - JPEG L'Ambassadeur s'est félicité de ce partenariat public-privé qui permettra de meilleurs soins pour les malades mentaux en Arménie - JPEG

PNG

Հանրային իշխանությունների գործունեությունը և ձեռնարկության նախաձեռնությունը համատեղող այս ծրագիրը թույլ է տալիս հուսալ, որ հիվանդների և նրանց հարազատների կենսապայմանները կբարելավվեն: ՍԱՆՈՖԻ-ի փոխնախագահ, բժիշկ Ռոբերտ Սեբբագը հիշեցրեց, որ հոգեկան հիվանդությունը ճակատագրական չէ՝ բուժումից հետո հիվանդների մեծամասնությունը վերագտնում է իր առողջությունը: Ընդգծելով, որ առողջությունը հայ-ֆրանսիական համագործակցության առանցքային նպատակներից է, Ֆրանսիայի դեսպանը գոհունակություն հայտնեց այն զգալի առաջընթացի համար, որ կարձանագրի Հայաստանը այս նոր գործընկերության շնորհիվ:

L'Ambassadeur de France avec le Ministre arménien de la Santé, M. Derenik Dumanyan - JPEG

տպագրված ... 07/02/2020

Էջի սկիզբ