Հնագիտության բնագավառում ֆրանս-հայկական համագործակցության նշանավորումը Էրեբունի թանգարանում

«Ճանապարհ. Էրեբունին երեկ և այսօր» ցուցահանդեսի բացմամբ, որը տեղի ունեցավ Ֆրանսիայի Դեսպանի ներկայությամբ, Էրեբունի թանգարանը միացավ եվրոպական ժառանգության օրերին :

Այս ցուցահանդեսը ներկայացնում է էրեբունի ամրոցի գիտական ուսումնասիրման ճանապարհը`հայտնաբերումից միչև օրս և, մասնավորապես, հայ և ֆրանսիացի հնէաբանների խմբերի կողմից, չորս տարուց ի վեր համատեղ իրականացվող գիտահետազոտական աշխատանքները : Թանգարանի տնօրենը Դեսպանին ներկայացրեց պեղումների արդյունքները : Նախատեսվում է, որ աշխատանքները կշարուակվեն ևս չորս տարի :

Ցուցասրահում ներկայացված են եռալեզու պաստառներ, ընդ որում նաև ֆրանսերեն, գիտական ուսումնասիրությունների առումով` Էրեբունի ամրոցի կարևորության մասին : Ցուցահանդեսը բաց է մինչև 2012թ. նոյեմբերի 29-ը :

JPEG - 503.8 ko
Le directeur du Musée, M. Gaguik Gyurjian présente l’exposition à l’Ambassadeur de France Թանգարանի տնօրեն պրն. Գագիկ Գյուրջյանը Ֆրանսիայի Դեսպանին է ներկայացնում ցուցահանդեսը
JPEG - 348.4 ko
L’Ambassadeur et le Directeur du Musée, contemplant une jarre retrouvée lors des fouilles Դեսպանը և թանգարանի տնօրենը հիանում են պեղումների ժամանակ հայտնաբերված սափորով
JPEG - 351.5 ko

տպագրված ... 01/06/2017

Էջի սկիզբ