Հիշատակման օր՝ նվիրված Մուսա լեռան հերոսամարտի հարյուրամյա տարելիցին [fr]

Նախագահ Սերժ Սարգսյանը և Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը նոյեմբերի 14-ին ներկա են գտնվել Մուսա լեռան հերոսամարտի 100-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր միջոցառումներին :
Մուսա լեռան բարձրունքին էին պատսպարվել նախկին Կիլիկիայի յոթ գյուղերի հայ բնակիչները՝ կազմակերպելով իրենց ինքնապաշտպանությունը և վճռական ճակատամարտեր մղելով օսմանական զորքերի դեմ, մինչև որ կարողացան տարհանվել ծովակալ Դարտիժ դյու Ֆուրնեի հրամանատարության տակ գտնվող ֆրանսիական 3-րդ նավատորմի շնորհիվ :
.

Ծովակալի ժառանգներ Առնո Դարտիժ դյու Ֆուրնեն և Շարլ Սավարին, ինչպես նաև Ժան Կորդելը, որի պապը՝ Ժան լը Մեն, Մուսա լեռան 4082 հայերի տարհանման օպերացիային մասնակցած Դեզեքս նավի հրամանատարն է եղել, հրավիրված էին այս միջոցառմանը : Նրանք ջերմ ընդունելության արժանացան մուսալեռցիների կողմից, որոնք ծագումով Մուսա լեռից են և բնակվում են Երևանից ոչ հեռու գտնվող նույնանուն գյուղում : .

Ֆրանսիական նավատորմն այս առիթով Հայաստան էր գործուղել նավի հրամանատար Դեգրե դյու Լուին, ով Հայաստանում Ֆրանսիայի հյուպատոս, պրն. Ռոդոլֆ Կուրպիե-Ռոլեի հետ միասին մասնակցեց հանդիսավոր միջոցառումներին :.

տպագրված ... 20/12/2018

Էջի սկիզբ