Հեքիաթի փառատոն [fr]

Հեքիաթի փառատոնն այս տարի մեկնարկում է մարսելցի հեքիաթասաց Կատրին Բուինի պատմություններով:

15 տարուց ի վեր ծառայելով ֆրանսերեն լեզվին, նա ճանապարհորդել է աշխարհով մեկ, հեքիաթներ պատմելով մեծ ու փոքր ունկնդիրներին` նրանց, ովքեր սովորում են ֆրանսերեն, արտերկրում բնակվող ֆրանսիացիներին կամ էլ ֆրանսերեն խոսք լսել ցանկացող ֆրանկոֆիլներին : Նա ընտրել է համամարդկայնի թեմաներ, որոնք ալեկոծում են հոգին և որոնց մեջ մարդ կարող է տեսնել իրեն ու հուզվել :

Կատրին Բուինին կարող եք հանդիպել մարտի 29-ին ժ. 15.00 Խնկո Ապոր անվ. մանկական գրադարանում: Նա երեխաների համար կներկայացնի «Ծիածանը». յոթ հեքիաթների և հանելուկների ծիածանը` գույների մասին:

Մարտի 30-ին ժ.11.00, նա Խնկո Ապոր անվ. մանկական գրադարանում կներկայացնի «Ցողի կաթիլը». Եղանակների հերթագայություն Ֆրանսիայով` լեգենդների միջոցով և հեքիաթներ բնության մասին :

Մարտի 31-ին, ժ.19.00 Նարեկացի կենտրոնում, նա մեծերին առաջարկում է "Escavel" ներկայացումը` հեքիաթների, երգերի ու երաժշտության մի խառնաշփոթ Պրովանսի և Նիս երկրի մասին :

Մուտքն ազատ է և անվճար

JPEG - 742.6 ko
Catherine Bouin, conteuse marseillaise Կատրին Բուին, մարսելցի հեքիաթասաց
JPEG - 201.5 ko
Contes provençaux Գավառական հեքիաթներ

տպագրված ... 29/03/2012

Էջի սկիզբ