Հեռախոսազրույց Հանրապետության Նախագահի և ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև [fr]

Հանրապետության Նախագահն այսօր հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի Վարչապետ պարոն Նիկոլ Փաշինյանի հետ:

Վերջինիս տեղեկացրել է այսօր կեսօրին Ելիսեյան պալատում Ֆրանսիայի մարդասիրական ջանքերը մոբիլիզացնելուն ուղղված իր կողմից հրավիրված ժողովի մասին:

Նախագահն իր գոհունակությունն է հայտնել մարտերի դադարեցման կապակցությամբ և վերահաստատել է իր բարեկամությունը Հայաստանի և հայ ժողովրդի նկատմամբ, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի բոլոր կողմերի համար արդար, կայուն և ընդունելի քաղաքական լուծում կառուցելու իր պատրաստակամությունը:

տպագրված ... 16/02/2021

Էջի սկիզբ