Հարավային Կովկասի ժողովրդագրությունը. Նախածննդյան ընտրություն [fr]

Ֆրանկոֆոն դեսպանների հրավերով կազմակերպված առաջին համաժողովի առիթով, Ֆրանսիայի դեսպանությունն ընդունեց Ազգաբնակչության և զարգացման հետազոտությունների կենտրոնի տնօրեն պրն. Քրիստոֆ Գիլմոտոյին: Վերջինս ներկայացրեց սեռով պայմանավորված նախածննդյան ընտրության խնդիրները աշխարհում:

Ասիական հասարակության արականացման հետազոտությամբ մասնագիտացած ֆրանսիացի փորձագետը, ֆրանկոֆոն դեսպանների, համալսարանների ուսանողների և դասախոսների ուշադրությանը ներկայացրեց իր հետազոտությունները:

Նա պարզաբանեց, որ սեռով պայմանավորված, նախածննդյան ընտրության տենդենցը ստեղծել է հասարակություններ, որտեղ տղաներն ավելի շատ են քան աղջիկները:

Այս երևույթը, որ նախ դիտվել է Ասիայում, մասնավորապես Չինաստանում, Հնդկաստանում և Հարավային Կորեայում, այսօր նկատվում է Բալկաններում և Հարավային Կովկասում:

Վերլուծելով այս երևույթի զարգացումը, պրն. Գիլմոտոն ներկայացրեց նման վերաբերմունքի սկզբնապատճառները:

Անհատական շահով պայմանավորված այս երևույթը սպառնում է վնասել հասարակությանը. կին-տղամարդ հարաբերակցության շեղումը կկանգնեցնի գենդերային լուրջ խնդիրների առջև:

JPEG - 266.2 ko
Une conférence sur la démographie... Ժողովրդագրությանը նվիրված Համաժողով …
JPEG - 353.9 ko
...devant un public nombreux et averti … Բազմամարդ և իրազեկ լսարանի առջև
JPEG - 260.6 ko
L’Ambassadeur s’entretient avec son invité Դեսպանը զրուցում է իր հյուրի հետ

տպագրված ... 18/06/2012

Էջի սկիզբ