Հանրապետության Նախագահի Ֆրանուա Օլանդի ելույթը Կլիմայական փոփոխությունների համաժողովի բացմանը

Պարոն ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար,
Տիկնայք և Պարոնայք պետությունների և կառավարությունների ղեկավարներ,
Տիկնայք և Պարոնայք Նախարարներ,

Պատմական օր ենք ապրում: Ֆրանսիան հյուրընկալում է 150 պետությունների և կառավարությունների ղեկավարների, բոլոր մայրցամաքներից եկած հազարավոր պատվիրակների: Երբեք որևէ համաժողով իր շուրջ չի հավաքել այդքան շատ երկրներից ժամանած այդքան մեծ թվով ղեկավարների: Երբեք միջազգային հավաքի հարցն չի եղել այդքան խորը, որովհետև խոսքը մոլորակի, կյանքի ապագայի մասին է:

Այդուհանդերձ, երկու շաբաթ առաջ, Փարիզում, մոլեռանդների մի խումբ մահ էր սփռում փողոցներում: Ուզում եմ ֆրանսիայի ժողովրդի երախտիքը հատնել նոյեմբերի 13-ից հետո մեզ ուղղված զորակցության, ուղերձների, բարեկամության բոլոր դրսևորումների համար:

Մեզ վշտացնում են ոբերգական այս դեպքերը, սակայն նաև պարտավորեցնում: Ստիպում են մեզ կենտրոնանալ գլխավորի վրա: Ձեր ներկայությունն անսահման հույս է ներշնչում, որ մենք իրավունք չունենք հուսախաբ անելու, որովհետև մեզ են ուղղված ժողովուրդների և միլիարդավոր մարդկանց հայացքները:

Ես ահաբեկչության դեմ պայքարը չեմ հակադրում կլիմայի տաքացման դեմ ուղղված պայքարին : Դրանք աշխարհի երկու մեծ մարտահրավերներ են, որոնց պետք է դիմակայենք, որովհետև մեր երեխաներին պետք է ավանդենք ավելի քան սարսափից ձերբազատված աշխարհ: Մենք նրանց պարտք ենք աղետներից պահպանված, կենսապահով մի մոլորակ:

Այս տարին սահմանված բոլոր ռեկորդների տարի էր՝ ջերմաստիճանների, ածխաթթու գազի խտացման, կլիմայական ծայրահեղ երևույթների՝ երաշտ, ջրհեղեղ, ցիկլոններ, ջնհալներ, ծովի մակարդակի բարձրացում, օվկիանոսների թթվայնացումներ: Այս երևույթները հաշվվում են միլիոններով, հասցրած նյութական վնասները՝ միլիարդներով: Որ մի երկիր, ոչ մի տարածաշրջան պաշտպանված չէ կլիմայական խաթարումների ազդեցություններից:

Ի՞նչպես համաձայնվել, որ ավելի քիչ ջերմոցային գազեր արտանետող ամենաաղքատ երկրներն ամենախոցելիները և առավել տուժածներն են:

Այսօր դիմում եմ ձեզ հանուն կլիմայական արդարության: Մենք պետք է գործենք հանուն այդ արդարության, գիտակցենք աշխարհի հավասարակշռության վրա ծառացած սպառնալիքների լրջությունը: Կլիմայի տաքացումը, ամպրոպաբեր ամպի պես, հակամարտություններ է ազդարարում, առաջացնում միգրացիաներ, փախստականներ: Հնարավոր է, որ պետությունները չկարողանան բավարարել սեփական ժողովրդի կենսական կարիքները: Կան քաղցի, գյուղական տարածքների ամայացմանւ կամ ավելի ու ավելի սակավացող ջուր կոչված բարիքի համար բախումների վտագներ:

Այո, կլիմայի այս համաժողովի առիթը խաղաղությունն է: COP21 համաժողովի նախապատրաստական փուլը հույսի տեղիք տվեց: Սեպտեմբերին միջազգային հանրությունն իր համար սահմանեց Միավորված ազգերի գլխավոր ասամբլեայի կողմից ընդունված կայուն զարգացմանն ուղղված նպատակների ավարտուն աշխատանքային ժամանակացույց:

190 երկրներ, այսինքն մոլորակի գրեթե բոլոր երկրները, ձևակերպել են ջերմոցային գազերի մթնոլորտային արտանետումները նվազեցնելուն ուղղված գործողությունների պլաններ կլիմայական խաթարումների հարմարվելու համար: Այս առումով, մոլորակի հասարակայնությունը՝ տեղական իշխանություններ, ձեռնարկություններ, ներդրողներ, քաղաքացիներ, ևս պարտավորություններ է ստանձնել:

Նման գիտակցմանը, համախմբմանն են գումարվում նաև մաքուր և վերականգնվող էներգիայի աղբյուրների ոլորտներում գրանցված ձեռքբերումները, որոնք նոր հեռանկարներ են բացում ածխաթթու գազից զերծ տնտեսության համար: Համաժողովի հաջողության համար, Ֆրանսիան գործի է դրել իր բոլոր ուժերը, մոբիլիզացրել ողջ կառավարությունը՝ սկսած ԱԳ նախարար Լ.Ֆաբիուսից, ով նախագահելու է համաժողովը:

Ես ինքս այցելել եմ, կլիմայական փոոոխություններից տուժած տարածաշրջաններ: Վերադարձել եմ համոզմունքով, որ պետք է ապահովենք կայուն և արդար զարգացում առանց այդուհանդերձ վտանգելու երկիր մոլորակի պաշարները: Սա է այն հավասարումը, որը միասին պիտի լուծենք համաժողովի ընթացքում:

Ես ցանկացա, որ ողջ աշխարհի պետությունների և կառավարությունների ղեկավարները հավաքվեին մեր աշխատանքի հենց սկզբից խնդրին համապատասխանող ոգի և հավակնություն տալու համար, քանզի դեկտեմբերի 12-ին Փարիզում պետք է համաձայնագիր գտնվի: Ի՞նչ պայմաններում կարելի կլինի համարել, որ այն լավն է, ընդգրկուն, ժողովուրդների ակնկալիքներին իսկապես համապատասխանող և երկարժամկետ: Փարիզի համաժողովի հաջողությունը կամ անհաջողությունը կախված է երեք հանգամանքներից :

Առաջինը՝ մենք պետք է սահմանենք, ուրվագծենք արժանահավատ հետագիծ, որով կլիմայական տաքացման շեմը չի գերանզանցի 2˚C-ի, հնարավորության դեպքում անգամ 1,5 ˚C-ի, նիշը : Մենք պետք համոզված լինենք, որ այդ հետագծի վրա ենք, պետք է գիտական եզրակացությունների տեսանկյունից կանոնավորապես գնահատենք մեր առաջխաղացումները, հաստատենք մեր հանձնառություններին համապատասխան վերանայման գործիքակազմ:

Երկրորդը՝ կլիմայական մարտահրավերին համատեղ ընդունվածք լուծում տանք : Ոչ մի պետություն չպետք է կարողանա խուսափել իր հանձնառություններից, անգամ եթե տարբերակված մեխանիզմը հաշվի առնի զարգացածության մակարդակը կամ իրավիճակները : Ոչ մի տարածաշրջան, մասնավորապես ամենախոցելի երկրները, չպետք է մենակ մնան կլիմայական խաթարումներին առաջ:

Նկատի ունեմ կղզի պետությունները, որոնք շատ կարճ ժամանակում կարող են պարզապես անհետանալ: Ուզում եմ այստեղ նրանց խոսնակը լինել, որովետև է վտանգված կենսազանազանությունը և մեր մոլորակի բուն բազմազանությունը: Դասեր քաղենք, համաձայնագիրը պետք է լինի համամարդկային, տարբերակված և պարտադրող: Զարգացած երկրները պետք է պատմական պատասխանատվություն ստանձնեն: Տարիներ շարունակ նրանք են եղել ամենաշտ ջերմոցային գազեր արտանետողները:

Նոր զարգացող երկրները պետք է արագացնեն էներգետիկ փոխարկումը, հարկավոր է զարգացող երկրներին օգնել ադապտացվելու կլիմայական ազդեցություններին: Տեխնոլոգիական փոխարկումները դյուրացնելու նպատակով անհրաժեշտ է ֆինանսնսական աղբյուրներ ստեղծել: Կոպենհագենում ամրագրեցինք 100 միլիարդ դրամագլուխ :Այսօր նպատակը չէ, որ պիտի հաստատենք, այլ այդ միջոցների ծագման աղբյուրի և մատչելիության երաշխիքով մեխանիզմներ:

Երրորդը՝ մեր երկրների հանրությունն իր ողջ բազմազանությամբ, տարբերակվածությամբ հանդերձ պետք է շարժվի տեղից : ՏԻ ղեկավարներ, ներդրողներ, տնտեսվարող և սոցիալական սուբյեկտներ, քաղաքացիներ, կրոններ, բոլոր նրանք ովքեր նպաստում են համաշխարհային հասարակական ոգու ձևավորմանը : Այդ շարժումը պիտի ընկալի, որ աշխարհակարգն է փոխվել: Կլիմայական մարտահրավերը դիմագրավելու բանալին այստեղ է:

Ցանկանում եմ արժանին հատուցել բնապահպանական դատը պաշտպանող առաջամարտիկներին, բոլոր նրանց, ովքեր դեռ ոչ վաղ անցյալում իրենց բարձրացրած ահազանգերի և առաջարկությունների համար թերահավատության և արհամարհանքի էին արժանանում: Մի քանի տարում մոտեցումնեը ր մտածելակերպը խորապես փոխխվեցվ : Դեռ երեկ վարանող տնտեսվարող սուբյեկտները և ֆինանսավորողները պատրաստակամ են հետայսու պարտաորություններ ստանձնել և փոխել իրենց դիքորոշումը:

Տիկնայք և Պարոնայք պետություների և կառավարությունների ղեկավարներ, կլիմայական այս ճգնաժամը կարգավորելու համար լավագուն զգացմունքները, նկատառումների մասին հայտարարությունները բավարար չեն: Մենք խզման եզրին ենք : Փարիզը արմատական որոկափոխության մեկնարկը պիտի լինի: Մենք այլևս չենք կարող բնությունը համարել միայն մեր միակ և լիակամեր կայացմանը ծառայող բնական պաշարների անպատշաճ և անսպառ շտեմարան:

Փոխակերպումը միաժամանակ բարոյական պարտականություն և նպաստավոր առիթ է, որովհետև էներգիայի վերականգնվող աղբյուրների, մաքուր փոխադրամիջոցների, թափոնների վերամշակման, էկոլոգիապես մաքուր գյուղմթերքների, կենսազանազանությունը պահպանելու զարգացման շնորհիվ, մոլորակի բարիքները հասանալի են դառնում բոլոր համար:

Աֆրիկայում էլեկտրականությունը բոլորի համար մատչելի դարձնելը շատ ավելին է քան լույսով ապահովելը: Դա ենթադրում է գիտելիք, կրթություն, զարգացում : Համաժողովի առաջին օրը դժվար կացութայն մեջ հայտնվելմ կանգնել մեր եսասիրությունների, վախերի, հաշտվողականության պատին: Այն կառուցվել է անտարբերության, անհոգության, անկարողության վրա: Այդ պատնը անանցանելի չէ: Ամեն ինչ մեզանից է կախված:

Տիկնայք և Պարոնայք պետություների և կառավարությունների ղեկավարներ, ձեր ուսերին է դրված ողջ մարդկության հույսը: Մեր ամենամեծ մարտահրավերը մրցակցության վրա հիմնված գլոբալիզացիայից դեպի համագործակցության վրա հիմնված մոդելին անցնելն է, որտեղ պահպանելն ավելի շահավետ կլինի քան ոչնչացնելը ; Մենք պետք է խնամենք մոլորակը որպես միակ տարածք, արդար դաշինք հաստատենք Հյուսիսի և Հարավի, ինչպես նաև գոծակցություն մարդու և բնության միջև :

Այս նպատակով ենք հավաքվել մենք՝ մոլորակի ղեկավարներս, այս պատճառով է Փարիզը բացառիկ հանդիպման վայր: Մի քանի օրերի արդյունքում մեր կայացրած որոշումը մի քանի տասնյակ տարիների համար է լինելու: Ամենամեծ վտանգն այն չէ, որ նպատակը չափազանց բարձր է և չենք հասնի դրան: Ամենավտանգավորն այն է, որ այն չափազանց ցածր լինի, մենք էլ հասնենք մեր նապատակին:

Ամենաբարձր մակարդակ նախանշենք, որպեսզի գոնե մոտենանք որդեգրած հավակնությանը, որոհետև այստեղ՝Փարիզում պետք է որոշվի երկիր մոլորակի ապագան:

տպագրված ... 31/05/2017

Էջի սկիզբ