Հանրապետության Նախագահի հայատարարությունը Փարիզի ահաբեկչություննրից հետո


Անվտանգության ուժերը մեկ անգամ ևս միջամտեցին չափազանց դժվար պայմաններում, իսկ այստեղից ոչ հեռու տեղակայված ահաբեկիչները սպանված են:


Ցանկանում եմ նաև հիացմունքս հայտնել բոլոր ծառայությունների նկատմամբ՝ բժիշկներ, հրշեջներ, քաղաքացիական պաշտպանության ծառայողներ, ովքեր ողջ գիշեր նվիրումով օգնության հասան: Կան բազմաթիվ վիրավորներ, կան ծանր վիրավորներ, շոկային վիճակում գտնվող վիրավորներ, տեսածի արդյունքում ցնցում ապրած մարդիք:


Ուստի, մենք ցանկանում ենք լինել այստեղ՝ բոլոր նրանց հետ, ոքեր ականատեսները եղան այս զարհուրելի արարքների: Նաև ասելու, որ պայքար ենք սկսելու Անողոք պայքար է լինելու, որովհետև, երբ ահաբեկիչներն ընդունակ են նման դաժանությունների, պետք է համոզված լինեն, որ իրենց դիմաց կանգնած է լինելու վճռական մի Ֆրանսիա, միասնական Ֆրանսիա, համախմբված Ֆրանսիա և Ֆրանսիա, որը տեղի չի տալու տպավորությանը, եթե անագամ այսօր անսահման հուզված է այս ողբերգությամբ և այս զազրելի եղեռնագործությամբ, որովհետև սա վայրագություն է:

տպագրված ... 31/05/2017

Էջի սկիզբ