Հանրապետական գվարդիայի լարային քառյակի և Ժերեմի Դելվերի համերգ հուլիսի 13-ին [fr]

Ֆրանսիայի ազգային տոնի կապակցությամբ, 2019թ. հուլիսի 13-ին Երևանի Արամ Խաչատրյան համերգասրահում հանդես կգա Հանրապետական գվարդիայի լարային քառյակը, որը նվագակցելու է Ֆրանսիական բանակի երգչախմբի մենակատար Ժերեմի Դելվերին:
Մուտքն ազատ է:
JPEG
Համերգի առաջին մասը կառուցված է դասական ծրագրի շուրջ և հակիրճ ներկայացնում է այնպիսի մեծ կոմպոզիտորների, ինչպիսիք են Բախը, Հենդելը, Մոցարտը և Մենդելսոնը, ինչպես նաև ֆրանսիացի հանճար Մորիս Ռավելը: Երկրորդ մասը Շառլ Ազնավուրի կյանքը ներկայացնող երաժշտական ճամփորդություն է: Երեկոյի ընթացքում իհարկե կկատարվեն նրա ամենահայտնիներից La Bohème և Emmenez-moi երգերը , բայց դուք կլսեք նաև Մեծն Շառլի կյանքի հետ առնչություն ունեցող ուրիշ երգեր: L’hymne à l’amour և Les moulins de mon cœur երգերի միջոցով անդրադարձ կարվի Էդիտ Պիաֆի և Միշել Լըգրանի հետ նրա բարեկամությանը: Էկլեկտիկ համերգ՝ դասական և ժամանակակից ժանրերում և իհարկե՝ հարգանքի տուրք մեծն ֆրանսահային՝ Շառլ Ազնավուրին:

1848 թվականին ստեղծված Հանրապետական գվարդիայի նվագախմբի կազմում ընդգրկված է 120 արհեստավարժ երաժիշտ: Ֆրանսիայում մեծ ճանաչում ունենալուց բացի, նվագախումբը մեծ հաջողություններ է արձանագրել նաև միջազգային ասպարեզում, մասնավորապես Միացյալ Նահանգներում, Չինաստանում, Ճապոնիայում, Սինգապուրում և այսօր՝ նաև Հայաստանում, որ առաջին անգամ այցելեց Ֆրանսիայի դեսպանության հրավերով: Նվագախումբը կարող է հանդես գալ տարբեր ձևաչափերով՝ փողային նվագախումբ, սիմֆոնիկ նվագախումբ, լարային նվագախումբ:

տպագրված ... 08/07/2019

Էջի սկիզբ