Հանրային կառավարման ոլորտում մասնագիտացման միջազգային դասընթացներ (CISAP) [fr]

Նկարագրություն

1-ից 4 ամիս տևողությամբ, CISAP -ն իրենից ներկայացնում է կոնկրետ թեմատիկայի շուրջ կատարելագործման արագացված դասընթացներ : Դասավանդումն իրականացվում է ֆրանսերենով և անց է կացվում Փարիզում : Ամեն տարի որոշ դասընթացներ առաջարկվում են անգլերենով և իսպաներենով :

CISAP –ը խրախուսում է ազգային փորձի փոխանակումը: Դասընթացներն իրականացվում են կոնֆերանսների, սեմինարների, կլոր սեղանների տեսքով, ինչպես նաև իրավիճակների սիմուլյացիաներով, տեղում կազմակերպվող ճանաչողական այցերով: Վերապատրաստման դաշտն ուղղված է դեպի Եվրոպական և միջազգային փորձը՝ համեմատական մոտեցմամբ:

Լսարանը

CISAP դասընթացները հասցեագրվում են մասնավորապես օտարերկրյա կառավարման ոլորտի բարձր պաշտոնյաներին, հանրային ընկերությունների կադրերին կամ ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչներին, ովքեր ցանկանում են կատարելագործվել որևէ կոնկրետ ոլորտում : Դրանք բաց են նաև ֆրանսիական ղեկավար կադրերի համար :

Ընդունելության պայմանները

- Ընդունվելու համար պետք է լինել պետական պաշտոնյա, հանրային կամ նմանատիպ ընկերության կադր (Կառավարման բարձրագույն դպրոցի թույլտվությամբ CISAP կարող են ընդունվել նաև այլ թեկնածուներ) :

- Պետք է ունենալ մագիստրատուրայի դիպլոմ կամ չորս տարվա բարձրագույն կրթության համարժեք դիպլոմ, կամ որոշ դեպքերում, համարժեք իրավասության մասին վկայող պատասխանատու աշխատանք ունենալ :

- Ունենալ առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային փորձ:

- Ուղղակի կերպով ներկայացված լինել իր երկրի կառավարության կամ գործատուի կողմից:

- Ֆրանսերենի տիրապետման լավ մակարդակ ունենալ:

Գրանցման վարձը

3-ից 4 շաբաթվա ցիկլի համար CISAP-ի գրանցման վճարը կազմում է 850 եվրո, 1-ից 2 շաբաթվա կուրսը՝ 650եվրո:

Կացության ծախսերը հոգում է ուսանողը: Ֆրանսիական կառավարության կրթաթոշակի համար (ինչը կծածկի գրանցման և կացության ծախսերը) կարելի է դիմել Ֆրանսիայի դեսպանություն: Կրթաթոշակի համար կարելի է նաև դիմել ազգային կամ միջազգային, հանրային կամ մասնավոր որևէ հաստատություն կամ էլ դիմել այն երկրի կառավարությանը, որը ներկայացրել է թեկնածուին: Այս կրթաթոշակը տնօրինվում է Ֆրանսիայում՝ իրավասու մարմնի կողմից:

Ինչպե՞ս առաջադրել թեկնածությունը

Գրանցումը և թեկնածուի ընտրության գործընթացն իրականացվում են տվյալ երկրում Ֆրանսիայի դեսպանատանը:

2017թվականի վերապատրաստումների կատալոգը հասանելի է այստեղ :

Այստեղ կարող եք գտնել Կառավարման բարձրագույն դպրոցի կայքը :

տպագրված ... 21/11/2016

Էջի սկիզբ