Հանուն հնարավորությունների հավասարության ֆրանս-գերմանական մրցանակաբաշխության մեկնարկը [fr]

2017թ. սեպտեմբերի 12-ին Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն և Հայաստանում Գերմանիայի դեսպան Մաթիաս Քեսլերը համատեղ մամուլի ասուլիսի շրջանակներում տվեցին «Ֆրանս-գերմանական մրցանակ հանուն հնարավորությունների հավասարության» խորագրով, խտրականությունների դեմ պայքարը սատարող ամենամյա մրցանակաբաշխության մեկնարկը:

Հանուն հնարավորությունների հավասարության ֆրանս-գերմանական մրցանակը կշնորհվի այն անհատին, հասարակական կազմակերպությանը կամ նախագծին, որը նշանակալի ներդրում է ունեցել Հայաստանում խտրականության դեմ պայքարում: Հազար եվրո մրցանակը կհանձնվի մրցույթի հաղթողին՝ սատարելու նրա հետագա գործունեությունը հանուն ներառական հասարակության: Մրցանակը հաղթողին կհանձնվի 2017թ. դեկտեմբերի 11-ին՝ միջազգային հանրության կողմից Մատենադարանում կազմակերպված Մարդու իրավունքների միջազգային օրվան նվիրված արարողության ընթացքում:

Այս նախաձեռնությունը ներառված է 1963թ. ստորագրված, Ելիսեյան համաձայնագրով խորհրդանշվող ֆրանս-գերմանական բարեկամության համատեքստում, որը սահմանում է երկկողմ համագործակցության շրջանակները մշակույթի, կրթության, տնտեսական և այլ բնագավառներում: Այս նախաձեռնությունը ոգեշնչված է Ֆրանսիայի և Գերմանիայի դեսպանությունների կողմից, 2010թվականից ի վեր Լատինական Ամերիկայում Մարդու իրավունքների պաշտպանության համար իրականացվող գործողություններով, այնուհետև՝ Մարդու իրավունքների և օրենքի գերակայության ֆրանս-գերմանական մրցանակով, որն առաջին անգամ Արտաքին գործերի նախարարության կողմից շնորհվել է 2016թվականին:

Հայտադիմումներին սպասում ենք մինչև 2017թ. նոյեմբերի 15-ը ներառյալ: Ստորև ներկայացված ներբեռնվող ձևաթուղթը պետք է էլեկտրոնային տարբերակով ուղարկել երկու դեսպանություններին հետևյալ հասցեներով՝ frederique.reinbold@diplomatie.gouv.fr և info@eriw.auswaertiges-amt.de.

Word - 49 ko
Dossier de candidature (ARM)
(Word - 49 ko)
Word - 44.2 ko
Dossier de candidature (FR)
(Word - 44.2 ko)

տպագրված ... 23/10/2017

Էջի սկիզբ