«Հանուն հավասար հնարավորությունների» ֆրանս-գերմանական մրցանակի հանձնման արարողությունը [fr]

Մարդու իրավունքների միջազգային օրվա կապակցությամբ, ս.թ. դեկտեմբերի 10-ին, Հայաստանում Ֆրանսիայի դեսպան, Ժոնաթան Լաքոտը և Հայաստանում Գերմանիայի դեսպան դոկտոր Միխայել Բանցհաֆը «Հանուն հավասար հնարավորությունների» ֆրանս-գերմանական մրցանակը հանձնեցին « Քայլ առաջ» սոցիալական ՀԿ-ին՝ ի դեմս նրա հիմնադիր Տաթևիկ Ստեփանյանի:

2017թ. հիմնադրված այս ՀԿ-ն նպատակ ունի զարգացնել աուտիստ երեխաների, ինչպես նաև անապահով և բազմանդամ ընտանիքների երեխաների ինքնուրույնությունն ու սոցիալական ներառումը :

Ավելի քան կես դար առաջ, 1963թ. հունվարի 22-ին ստորագրված Ելիսեյան պայմանագրով վերականգնված բարեկամության շարունակության մեջ, Ֆրանսիան և Գերմանիան, այսօր կողք-կողքի պայքարում են հանուն ընդհանուր արժեքների, մասնավորապես հանուն աշխարհում Մարդու իրավունքների պաշտպանության:

Le Prix franco-allemand pour l'égalité des chances a été remis à l'organisation non gouvernementale « Step Forward »
Le Prix franco-allemand pour l’égalité des chances a été remis à l’organisation non gouvernementale « Step Forward »
Le Prix franco-allemand pour l'égalité des chances a été remis à l'organisation non gouvernementale « Step Forward »
Le Prix franco-allemand pour l’égalité des chances a été remis à l’organisation non gouvernementale « Step Forward »

Երկու երկրների Արտաքին գործերի նախարարությունները 2016թ. հիմնեցին Մարդու իրավունքների և օրենքի գերակայության ֆրանս-գերմանական մրցանակը, որի նպատակն էր խրախուսել ամենախոցելի շերտերի իրավունքների պաշտպանությանն ուղղված միջազգային նախաձեռնությունները : Այս ոգով, Ֆրանսիայի և Գերմանիայի դեսպանությունները բազմաթիվ երկրներում ստեղծել են մրցանակներ՝ խրախուսելու Մարդու իրավունքների համար պայքարող տեղական ՀԿ-ներին : Այսպես, Հայաստանում Ֆրանս-գերմանական մրցանակը հիմնադրվել է 2017 թվականին : Ամեն տարի այս մրցանակը շնորհվում է խտրականության և բացառման դեմ պայքարող հայ դերակատարների:

Իմանալ ավեին « Քայլ առաջ» սոցիալական ՀԿ-ի մասին՝ https://www.facebook.com/stepforwardngo/

տպագրված ... 10/12/2019

Էջի սկիզբ