Հանդիպում բանաստեղծ Ժոել Բաստարի հետ [fr]

Ֆրանկոֆոնիայի սեզոնի շրջանակներում Ֆրանսիայի Դեսպանությունը ս.թ. ապրիլի 12-ին ժամը 15.ՕՕ-ին հրավիրում է ձեզ Դեսպանության գրադարան՝ հանդիպելու բանաստեղծ Ժոել Բաստարի հետ։

Նա ելույթներով հանդես կգա նաև Բրյուսովի անվ. լեզվաբանական համալսարանում (ապրիլի 13-ին, ժամը 12.00-ին) և Գյումրիի Մանկավարժական համալսարանում (ապրիլի14–ին, ժամը 15.00-ին)։

Բանաստեղծ, վիպասան և դրամատուրգ Ժոել Բաստարը ծնվել է 1955թ.–ին Վերսալում։ Նա համագործակցում է նաև երաժիշտների հետ, և գրում է գրքեր արվեստագետների մասին։ Գրել սկսել է պատանեկան հասակից, զուգահեռաբար փորձելով տարբեր մասնագիտություններ։ Միայն 2000թ.–ից ի վեր որոշել ամբողջությամբ նվիրվել գրականությանը։ Երբ նա չի ճանապարհորդում, ապա ապրում է Ժյուրայի լեռնուրում գտնվոր մեկուսացված ագարակում։

Ժոել Բաստարը Անտուան Արտո մրցանակի (2001թ.) և Ֆրանսիական Ակադեմիայի Անրի Մոնդոր (2003թ.) մրցանակի դափնեկիր է։ 2009թ.–ին նա հրատարակել իր առաջին «Ձև» վեպը։

Plus d’informations

JPEG - 2.4 Mo
Joël Bastard, poète

տպագրված ... 11/04/2012

Էջի սկիզբ