Հանդիպում Հայաստանում մրցակցության և իրավունքի թեմայով [fr]

Ս.թ. հոկտեմբերի 21-ին Հայ-ֆրանսիական առևտրաարդյունաբերական պալատը կազմակերպել էր հանդիպում Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի հետ, որին ներկա էին Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն: Հանդիպմանը մասնակցում էին Առևտրի պալատի անդամ ձեռնարկություններ:

Հանդիպումը առիթ էր հիշեցնելու, թե որքան ջանքեր են ներդրվել տնտեսական ոլորտում Ֆրանսիայի և Հայաստանի միջև փոխգործակցության խորացման, ինչպես նաև արդյունաբերության զարգացման համար: Այնուհետև մասնակիցների հետ հարց ու պատասխանի ընթացքում քննարկվեցին տնտեսական մրցակցությանն առնչվող հարցեր:

տպագրված ... 25/10/2016

Էջի սկիզբ