Հանդիպում Հայաստանում Ֆրանսիայի դեսպանի և ՀՀ Կրթության և Գիտության նախարար Լևոն Մկրտչյանի միջև [fr]

2016թ. հոկտեմբերի 14-ին, Հայաստանում Ֆրանսիայի դեսպան, Ն.Գ. պարոն Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն հանդիպել է ՀՀ Կրթության և Գիտության նախարար Լևոն Մկրտչյանի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են կրթության և լեզվի ոլորտներում հայ -ֆրանսիական համագործակցության գլխավոր ուղղությունները՝ Հայաստանում ֆրանսիական համալսարան (ՀՖՀ), որն այս տարի տոնում է իր գոյության 15-ամյակը, Հայաստանում Ֆրանսիական միջազգային դպրոց, ֆրանսերենի խորացված ուսուցմամբ դպրոցներ և Բ. Ժամկոչյանի անվ. Երևանի թիվ 119 ավագ դպրոցի ֆրանկոֆոն երկլեզվյա բաժին:

Կողմերն ընդգծել են դպրոցներում ֆրանսերենի (մասնավորապես խորացված ֆրանսերենի) զարգացման, ֆրանսերեն դասավանդողների վերապատրաստման, Հայաստանում ֆրանսերեն լեզվի և ֆրանկոֆոն մշակույթի տարածման ու զարգացման համար կոնկրետ միջոցառումներ ձեռնարկելու անհրաժեշտությունը:

Առաջիկայում սպասվող երկու կարևոր իրադարձություն՝ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը Մադագասկարում, որը տեղի կունենա 2016թ. նոյեմբերի 26-ից 27-ը և Ֆրանս-հայակական ապակենտրոնացված համագործակցության համաժողովը, որը կկայանա 2016թ. դեկտեմբերի 1-ից 2-ը Երևանում, լավ առիթ են արժևորելու Հայաստանի գործողություններն ի նպաստ ֆրանկոֆոն կրթության:

տպագրված ... 07/02/2020

Էջի սկիզբ