Հանդիպում ՀՀ Բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանի հետ [fr]
Այս երեքշաբթի, փետրվարի 17-ին, ՀՀ Բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը ընդունեց Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեին:
Բնապահպանության նախարարը վերահաստատեց իր վճռականությունը կենսագործելու ՀՀ կառավարության ստանձնած պարտավորությունները բնապահպանության բնագավառում, որոնք հետագա ակտիվ և սերտ համագործակցության հեռանկարներ կստեղծեն: Բնապահպանության նախարարը և Դեսպանը քննարկեցին 2015 թվականին Փարիզում կայանալիք համաժողովի (COP21 Paris 2015) հետ կապված հարցեր, մասնավորապես ազգային հանձնառությունների վերաբերյալ:
Ֆրանսիայի դեսպանը վերահաստատեց շրջակա միջավայրի և բնապահպանության ոլորտում երկկողմ հարաբերությունները էլ ավելի ամրապնդելու իր կամքը:
Պարոն Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն հայտարարեց, որ Զարգացման ֆրանսիական գործակալության կողմից ֆինանսավորվող Վեդու ջրամբարի կառուցման ծրագրի շրջանակներում, Շրջակա միջավայրի պաշտպանության ֆրանսիական հիմնադրամը լրացուցիչ ֆինանսավորում կտրամադրի ջրամբարի շրջակա տարածքների կենսաբազմազանության պահպանման համար :