Հանդիպում Անատոլ Ֆրանսի անվան ֆրանսիական դպրոցի աշակերտների ծնողների հետ (31/05/2019) [fr]

2019 թ. մայիսի 31-ին Անատոլ Ֆրանսի անվան ֆրանսիական դպրոցի աշակերտների ծնողները Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտի կողմից հյուրընկալվեցին Ֆրանսիայի դեսպանությունում :

Արդեն իսկ ամենամյա դարձած այս հանդիպման ընթացքում դպրոցի տնօրինությունն ամփոփեց անցած տարվա արդյունքներն ու ներկայացրեց դպրոցի զարգացման ծրագրերը:

Դեսպանը շնորհակալություն հայտնեց պաշտոնից հեռացող տնօրեն պարոն Մարտեն Բեկերին՝ դպրոցի զարգացման մեջ վերջին տարիների ընթացքում իր նշանակալի ավանդի համար և ծնողներին ներկայացրեց նոր տնօրեն պարոն Ադել Շեկիրին, ով 2019թ. նոր ուսումնական տարվանից սկսած կստանձնի դպրոցի տնօրենի իր պարտականությունները:

2007 թ. ստեղծված Անատոլ Ֆրանսի անվան ֆրանսիական դպրոցը, Հայաստանում ֆրանսիական համալսարանի (ՀՖՀՀ) հետ միասին, Հայաստանում ֆրանսիական ներկայության գլխավոր դերակատարներից մեկն է, որն իր ծառայությունն է առաջարկում ֆրանսիական համայնքի, ինչպես նաև հայ և այլ ազգությունների այն ծնողներին, ովքեր ցանկանում են իրենց երեխաներին տալ Ֆրանսիայի ազգային կրթության պահանջներին համապատասխանող կրթություն : Դպրոցի ավելի քան տասնութ տարբեր երկրներից եկող աշակերտների ուսուցումն իրականացվում է բազմալեզու և նրանց զարգացմանը նպաստող միջավայրում : Աշակետների ավելի քան 50% -ը լինելով ազգությամբ հայ՝ դպրոցը նպաստում է Հայաստանում ֆրանսերենի և Ֆրանկոֆոնիայի զարգացմանը:

Դպրոցն առաջարկում է լիակատար ուսումնառություն՝ մանկապարտեզից մինչև ավագ դպրոց : Աշակերտների թիվը տարեցտարի աճում է և այս ուսումնական տարվա համար Ֆրանսիական դպոցը պատրաստվում է հյուրընկալել ավելի քան 250 աշակերտի :

Դպրոցի տնօրինությունը ամփոփել է 2018 ուսումնական տարվա ընթացքում բացված «Բլեզ Պասկալ» բաժնի արդյունքները: Այս բաժինը, որը շեշտը դնում է մաթեմատիկայի և համակարգչային գիտության վրա, թույլ կտա աշակերտներին շարունակել իրենց ուսումնառությունը Հայաստանի ֆրանսիական համալսարանի նոր՝ «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» ֆակուլտետում:

Դեսպան Ժոնաթան Լաքոտը հավաստիացրեց, որ դեսպանությունը կաջակցի դպրոցի զարգացման ծրագրերին, մասնավորապես նոր ուսուցիչների ընտրության, դասընթացների հավաստագրման և դպրոց շենքային պայմանների փոփոխության հնարավորության ուսումնասիրման մասով:

Անատոլ Ֆրանսի անվան ֆրանսիական դպրոցը սկսել է 2019-2020ուսումնական տարվա գրանցումները :

տպագրված ... 31/05/2019

Էջի սկիզբ