Հայ-ֆրանսիական համագործակցության նոր հեռանկարներ [fr]

Ֆրանսիայի Արտգործնախարարության Կովկասի և Կենտրոնական Ասիայի հարցերով փոխտնօրեն պրն. Ֆրանսուա Դըլաուսի և Մայրցամաքային Եվրոպայի բաժնի համագործակցության հարցերով ղեկավար տիկին Մարտին Բասրոյի Հայաստան կատարած այցի շրջանակներում, Ֆրանսիայի Դեսպանը ընդունելություն էր կազմակերպել հայ-ֆրանսիական համագործակցության գործընկերների մասնակցությամբ: Ընդունելությանը ներկա էին գիտական, տնտեսական, լեզվաբանական և մշակութային ոլորտի բազմաթիվ ներկայացուցիչներ:

JPEG - 63.4 ko
L’Ambassadeur souhaitant la bienvenue au Sou-Directeur et à la Chargée de mission

Դեսպանն այսպիսով հնարավորություն ունեցավ ևս մեկ անգամ հիշեցնելու երկկողմ համագործակցության առաջնահերթությունները, մասնավորապես որակյալ վերապատրաստման, տնտեսական զարգացման աջակցության և մշակութային երկխոսության բնագավառներում, առանց մոռանալու ապակենտրոնացված համագործակցության մասին:

Այս միջոցառումը լավ հնարավորություն էր հայ-ֆրանսիական համագործակցության դերակատարների համար` զրուցելու առաքելությամբ Հայաստանում գտնվող Արտգործնախարարության ներկայացուցիչների հետ:

JPEG - 64.5 ko
Le Sous-Directeur et le vice-recteur de l’Université d’architecture
JPEG - 56.7 ko
La Chargée de mission en charge de la coopération s’entretient avec le Président du Club d’Affaires Franco-Arménien
JPEG - 55.8 ko
L’Ambassadeur et le Président du Festival Golden Apricot

տպագրված ... 31/05/2017

Էջի սկիզբ