Հայ-ֆրանսիական գիտահետազոտական ծրագրերի օր [fr]

Հայ և ֆրանսիացի գիտաշխատողների աշխատանքը, ինչպես նաև ուսանողների փոխանակման ծրագրերն արժևորելու նպատակով, 2017թ. սեպտեմբերի 19-ին ժամը 10-ին Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը Գիտություների ազգային ակադեմիայի գիտաժողովների դահլիճում կազմակերպել էր « Հայ-ֆրանսիական գիտահետազոտական ծրագրերի օր », որին ներկա էին ՀՀ ԳԱԱ փոխնախագահը, ՀՀ ԿԳ Նախարարի խորհրդականը և ֆրանսիացի գիտաշխատողներ Լիոն և Դիժոն քաղաքներից:

JPEG

Հայաստանում ֆրանսիական համալսարանի ռեկտորը և Ֆրանսիայի դեսպանության համալսարանական համագործակցության հարցերով կցորդը ներկայացրին դոկտորանտուրայի համակարգը Ֆրանսիայում և գիտական հետազոտությունների ֆինանսավորման հնարավորությունները:

Այնուհետև գիտաշխատողները ներկայացրին իրենց համագործակցության մանրամասները և մտքեր փոխանակեցին ատենախոսությունների համատեղ վերահսկման և ղեկավարման տեխնիկական դրույթների շուրջ:
Հնագիտության ոլորտում Լիոնի Միջերկրածովյա ավազանի և Արևելքի բաժնի ներկայացուցիչներ Բրունո Հելին և Ալեն Ռիդոն ներկայացրին 30 տարուց ի վեր Հայաստանում իրականացվող իրենց առաքելությունը և պալեո-սեյսմոլոգիայի ոլորտում կոնկրետ ուսումնասիրությունը` ճարտարապետության և երկրաբանության տեսանկյունից: Պարոն Արա Ավագյանը նկարագրեց երկրաբանության ոլորտում համագործակցությունը, հիշեցնելով 8 հայ դոկտորանտների անցած ուղին, ովքեր իրենց ատենախոսությունը պաշտպանել են Ֆրանսիայի Մոնպելիե, Նիս, Փարիզ և Լիլ քաղաքներում:

Ճարտարապետության բնագավառում, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի /ՃՇՀԱՀ/ Միջազգային կապերի գծով պրոռեկտոր Վարդգես Եդոյանը ներկայացրեց իր համալսարանի գործընկերության շրջանակները Ֆրանսիայի Ճարտարապետության ազգային բարձրագույն դպրոցների (ENSA) հետ, որն այսօր Լիոնի ENSA-ի հետ իրականացնում է առաջին համատեղ ատենախոսությունը՝ Երկրի բնակչության թեմայով:

Բուրգունդիա-Ֆրանշ-Կոնտե համալսարանից Կլոդ Լերուան ներկայացրեց Աշտարակի Ֆիզիկայի ինստիտուտի հետ համագործակցությունը և իրենց հետազոտությունները քվանտային ֆիզիկայի ոլորտում՝ 11 դոկտորանտ արդեն իրականացրել են իրենց հետազոտությունները համատեղ ծրագրով :

Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտից Հրաչյա Ասցատրյանը հիշեցրեց 2017թ. մարտի 8-ին Փարիզում, երկու երկրների Նախագահների ներկայությամբ ստորագրված համագործակցության համաձայնագիրը 7 ֆրանսիական կրթահետազոտական հաստատությունների, այդ թվում ՀՖՀ-ի հետ: Վերջինս երկարաձգել է Տուլուզ Պոլ-Սաբատիե համալսարանի և Տուլուզի հետազոտությունների և ինֆորմատիկայի համալսարանի հետ շարժունակության եվրոպական ծրագիրը:
Վերջում, ՀՖՀ-ի երկու դոկտորանտներ ներկայացրին Ժան-Մուլեն Լիոն 3 համալսարանի հետ համատեղ իրականացվող իրենց աշխատանքները:
Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության ներկայացուցիչն էլ նշեց, որ գիտաշխատողների շարժունակության համար հայտամրցույթը բաց է մինչև 2017թ. հոկտեմբերի 20-ը (տեղեկություններ կարելի է գտնել հետևյալ հասցեով՝ https://www.auf.org/europe-centrale-orientale/nouvelles/appels-a-candidatures/appel-candidatures-mobilite-scientifique-et-universitaire-auf-comite-national-des-sciences-darmenie/)

PDF - 3.1 Mo
Présentation - La recherche en France
(PDF - 3.1 Mo)
PDF - 5.6 Mo
Choisir la recherche en France
(PDF - 5.6 Mo)

JPEG
JPEG

տպագրված ... 26/09/2017

Էջի սկիզբ