Հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության երկրորդ համաժողովը Վալանսում [fr]

Ապակենտրոնացված համագործակցության երկրորդ համաժողովը Վալանսում համախմբել էր ավելի քան 200 գործընկերներ, այդ թվում` ազդեցիկ դեմքեր երկու երկրներից :

JPEG - 69 ko
En amont des Assises de la coopération décentralisée, la délégation arménienne a été reçue à Lyon Ապակենտրոնացված համագործակցության համաժողովից առաջ, հայկական պատվիրակությունը ընդունելության արժանացավ Լիոնում

Ոգեշնչված 2010թ. Երևանում կայացած առաջին համաժողովի հաջողությամբ, հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության համաժողովը, որը կազմակերպվել էր Ֆրանսիայի միավորված համայնքների և Դրոմի քաղաքապետարանի կողմից, այս տարի տեղափոխվել էր Վալանս : Համաժողովը, որին մասնակցում էին ֆրանսիական համայնքներ, նրանց հայ գործընկերները և քաղաքացիական հասարակության դերակատարներ, անցավ նույնքան ջերմ մթնոլորտում, որքան ջերմ են հայ-ֆրանսիական հարաբերությունները :

Լիագումար ժողովների ընթացքում, պատվիրակությունները ներկայացրին վերջին տարիներին տեղական համայնքների ստանձնած գործընկերության ամփոփումը` գնահատելով այն միանգամայն դրական : Նույնքան արդյունավետ սեմինար աշխատանքները մասնակիցներին թույլ տվեցին կիսել իրենց փորձն ու հմտությունները : Նրանք նաև օգնեցին բացահայտել նոր մարտահրավերներ և խոստումնալից ծրագրեր համաժողովի չորս թեմաների շուրջ` զբոսաշրջություն, բարձրագույն կրթություն և մշակույթ, տեղական տնտեսության և գյուղատնտեսության զարգացում :

Հավանության արժանացավ համագործակցության տնտեսական ծավալի ավելացման հարցը, ինչպես նաև ֆրանսիական համայնքների ձեռնարկած միջոցառումների շրջանակներում ֆրանսիական ձեռնարկությունների խրախուսումը, որոնց համագործակցությունը առողջապահության, գյուղատնտեսության, բնակշահագործման, տրանսպորտի ոլորտներում կարող է նպաստել երկրի զարգացմանը և հայ ժողովրդի բարեկեցությանը :

Մշակույթի, կրթության և ֆրանկոֆոնիայի բնագավառներում, նոր ծրագրերը ուղղորդվում են դեպի տնտեսական ֆրանկոֆոնիա, Հայաստանում մշակութային արդյունաբերության զարգացում, բարձրագույն կրթության արհեստավարժեցում և երիտասարդների շարժունակության խթանում :

JPEG - 65.8 ko
Invité surprise de ces Assises, Charles Aznavour, ici aux côtés du maire d’Erevan et de messieurs les Ambassadeurs Henri Reynaud et Viguen Tchitetchian Համաժողովի անակնկալ հյուրը` Շարլ Ազնավուրը Երևանի քաղաքապետի և դեսպաններ Անրի Ռենոյի և Վիգեն Չիտեչյանի հետ

Լիոնի քաղաքապետ պարոն Ժերար Կոլոմբը և Երևանի քաղաքապետ, պարոն Տարոն Մարգարյանը ողջունեցին այն կայուն համագործակցությունը, որը քսան տարուց ի վեր միավորում է իրենց քաղաքները :
ՀՀ փոխվարչապետ, Տարածքային կառավարման նախարար պարոն Արմեն Գևորգյանը հանդիպեց իր ֆրանսիացի գործընկերոջը` Պետական բարեփոխումների և ապակենտրոնացման նախարար տիկին Մարիլիզ Լըբրանշուին :

JPEG - 35.5 ko
M. Gérard Colomb, maire de Lyon, avec M. Margayran, maire d’Erevan Լիոնի քաղաքապետ Ժերար Կոլոմբը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ
JPEG - 31.2 ko
M. Margaryan s’est entretenu avec M.Alain Maurice, maire de Valence Պրն. Մարգարյանը զրուցում է Վալանսի քաղաքապետի հետ

Ներկա էին Հայաստանի համայնքների ասոցիացիայի նախագահ Էմին Երիցյանը, Ֆրանսիայում ՀՀ դեսպան Վիգեն Չիտեչյանը, Ֆրանկոֆոնիայի հարցերով ՀՀ ԱԳ նախարարի խորհրդական Քրիստիան Տեր-Ստեփանյանը : Ֆրանսիական կողմից ներկա էին Ռոն-Ալպեր տարածաշրջանային խորհրդի նախագահ Ժան-Ժակ Քեյրանը, Վալանսի քաղաքապետ Ալեն Մորիսը և Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոն :

JPEG - 600.4 ko
A gauche, : MM Alain Maurice, Jean-Jack Queyranne, Henri Reynaud.
A droite : MM Christian Ter-Stépanian, Taron Margaryan, Armen Gevorgyan, Emin Yeritsian, Viguen Tchitetchian.
Ձախից` պարոնայք Ալեն Մորիսը, Ժան-Ժակ Քեյրանը, Անրի Ռենոն :
Աջից` պարոնայք Քրիստիան Տեր-Ստեփանյանը, Տարոն Մարգարյանը, Արմեն Գևորգյանը, Էմին Երիցյանը, Վիգեն Չիտեչյանը

Համաժողովն ավարտվեց ուրբաթ` հայկական պատվիրակության պատվին Փարիզի քաղաքապետարանի կազմակերպած ընդունելությամբ : Հայկական պատվիրակությունը շնորհակալություն հայտնեց, մասնավորապես Վալանս քաղաքին միջոցառումները լավագույնս կազմակերպելու և ընդունելության որակի համար :

Հիրավի հաջողված այս երկրորդ համաժողովը թույլ տվեց առավել մերձեցնել երկու երկրների գործընկերներին : Նրանք հանդիսանում են ներկա և ապագա ապակենտրոնացված համագործակցության որակի երաշխիքը և վկայում են ֆրանս հայկական բարեկամության հզորության մասին :

Լուսանկարները` Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության կապերի վարչության

տպագրված ... 20/12/2018

Էջի սկիզբ