Հայ- ֆրանսիակական գործարարության ակումբը դարձավ առևտրի պալատ [fr]

Ստեղծումից երկու տարի անց, Հայ-ֆրանսիական գործարարության ակումբը (ՀՖԳԱ) դարձավ Արտերկրում Ֆրանսիայի Առևտրի և Արդյունաբերության պալատի միության անդամ : Նոր կարգավիճակը կամրապնդի նրա դերը Հայաստանի և Ֆրանսիայի միջև առևտրական փոխանակումների խթանման գործում:

JPEG - 123.2 ko
L’Ambassadeur a appelé les grandes entreprises arméniennes à investir en France

Ֆրանսիայի դեսպանությունում կայացած մամլո ասուլիսի ընթացքում, որին ներկա էր Էկոնոմիկայի փոխնախարար պրն. Տիգրան Հարությունյանը, գործարարության ակումբի նախագահ պրն. Արման Պինարբասին ներկայացրեց ՀՖԳԱ-ն՝ մեջբերելով մի քանի թիվ. Հայաստանում տեղակայված ֆրանսիական 30 ձեռնարկություն, որոնք ապահովում են 4000 աշխատատեղ՝ ողջ երկրի կտրվածքով և միայն 2013թ. ընթացքում, Հայաստանում 30 մլն. եվրոյի ներդրումներ են կատարել:

Փոխնախարարը ընդգծեց ֆրանսիական ձեռնարկությունների կենսունակությունը Հայաստանում. Ֆրանսիան, որ հանդիասնում է արևմտյան առաջին ներդրողը Հայաստանում, ներկա է բանկային, հեռահաղորդակցության, խորհրդատվության, մանրածախ առևտրի, ջրամատակարարման և այլ սեկտորներում: Դառնալով Արտերկրում Ֆրանսիայի Առևտրի և Արդյունաբերության պալատի միության անդամ, « ՀՖԳԱ-ն, իր շուկան ընդլայնելու նպատակով, կարող է հիմնվել միջազգային մի ցանցի վրա, որը ներկա է աշխարհի ավելի քան 80 երկրներում», հայտարարեց պրն. Պինարբասին: Ամփոփելով ասուլիսը, Դեսպանը խրախուսեց նոր առևտրաարդյունաբերական պալատի նախաձեռնությունը, երկու երկրների միջև առևտրային փոխանակումները զարգացնելու հարցում և կոչ արեց հայ ներդրողներին տեղակայվել Ֆրանսիայում:

JPEG - 28.3 ko
Le Président du club d’affaire a animé un dialogue avec les principaux acteurs de la relation économique franco-arménienne
JPEG - 28.4 ko
Plus de 70 entrepreneurs franco-arméniens étaient présents à la réception de l’ambassade organisée pour l’occasion
JPEG - 26.6 ko
Le CAFA sait pouvoir compter sur la compétence des diplômés de l’UFAR et des autres universités arméniennes
JPEG - 40.3 ko
L’Ambassadeur en conversation avec les membres du conseil d’administration du Crédit Agricole

Crédits photographiques : Ambassade de France

տպագրված ... 09/12/2013

Էջի սկիզբ