Հայ դպրոցականները տոնում են Ֆրանկոֆոնիան [fr]

ՄԱԿ-ի կազմակերպած ֆրանսերեն լեզվին նվիրված օրը Հայաստանում տեղի ունեցավ Երևանի թիվ 56 դպրոցում` Ֆրանսիայի դեսպան, պրն. Անրի Ռենոյի մասնակցությամբ:

Ողջունելով դպրոցների հանձնառությունը և աշակերտների աշխատանքի բարձր մակարդակը, Ֆրանսիայի դեսպանը շնորհակալություն հայտնեց ՄԱԿ-ին և Երևանի քաղաքապետարանին`Ֆրանկոֆոնիային սատարելու համար:

Այս առիթով, հանդիսատեսը մասնակցեց երեք միջոցառման, որոնք լավագույնս ներկայացնում էին Ֆրանկոֆոնիայի արժեքները: Առաջին ներկայացումը նվիրված էր համերաշխությանը և զարգացմանը, մյուսը մշակույթների բազմազանությանը և վերջապես երրորդը` շրջակա միջավայրի պահպանմանը:

Հիշեցնենք, որ Ֆրանկոֆոնիայի միամսյակին մասնակվող երեք` թիվ 56, 48 և 78 դպրոցներում, ի թիվս 5 դպրոցների, 2012թ. սեպտեմբերից Ֆրանսիայի դեսպանության նախաձեռնությամբ դասավանդվում է խորացված ֆրանսերեն:

JPEG - 84 ko
Des élèves motivés et enthousiastes pour un spectacle de qualité
JPEG - 71.2 ko
L’Ambassadeur de France félicite les élèves pour leur prestation
JPEG - 73.2 ko
L’Ambassadeur de France entouré de la responsable communication de l’ONU en Arménie et de la représentante de la Mairie d’Erevan

տպագրված ... 01/06/2017

Էջի սկիզբ