Հայտերի ներկայացման հրավեր. «Գերազանցության ծրագիր - կրթաթոշակներ կրոնական հետազոտությունների համար 2020» [fr]

Ֆրանսիայի Արտաքին Գործերի և Եվրոպայի նախարարության այս ծրագիրը ֆինանսավորում է կրոնական հետազոտություններով զբաղվող այն ուսանողների կրթաթոշակները, ովքեր ցանկանում են լրացնել իրենց կրթությունն այս ոլորտում Ֆրանսիայի բարձրագույն ուսումնական հաստատություններից մեկում :

2020թ. համար առաջարկվում է երկու տարբերակ ՝ երկարաժամկետ կրթաթոշակներ (18-ից 36 ամիս) և կարճաժամկետ կրթաթոշակներ (մինչև 18 ամիս) :

Ո՞վ կարող է դիմել

  • Այս ծրագրով կրթաթոշակներ է հատկացվում ֆրանկոֆոն այն ուսանողներին, ովքեր ունեն մագիստրոսի կամ դոկտորի աստիճան (բացառության կարգով նաև լիսանսի մակարդակ ունեցող այն թեկնածուներին, ովքեր իրենց երկրում չունեն անհրաժեշտ ենթակառուցվածքներ):
  • Ծրագիրը բաց է թե՛ ապագա կրոնական ոլորտի կադրերի համար, ովքեր պետք է պատասխանատու աշխատանք զբաղեցնեն կրոնական հաստատություններում, թե՛ այն ուսանողների, ովքեր նպատակ ունեն շարունակել հումանիտար կրթությունը՝ կրոնական գիտության գծով :
  • Խոսքն առանց բացառության բոլոր կրոնների մասին է :
  • Առաջնահերթությունը կտրվի այն դիմորդներին, ում համար կրոնական որևէ համայնք կստանձնի համաֆինանասվորում :

Դիմումների ներկայացման վերջնաժամկետը՝ 2020թ. մայիսի 14-ն է :

Հայտերի ամբողջական փաթեթները պետք է ներկայացնել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության Մշակույթի և համագործակցության բաժին էլեկտրոնային եղանակով՝ scac.erevan@gmail.com :

Մանրամասներին կարող եք ծանոթանալ ստորև ներկայացված փաստաթղթերից:

PDF - 99.4 ko
2020 Descriptif bourses pour religieux
(PDF - 99.4 ko)
PDF - 85.2 ko
Formulaire passerelle
(PDF - 85.2 ko)

***

Լրացուցիչ հարցերի համար դիմել համալսարանական հարցերով կցորդին, լրացնելով ստորև ներկայացված ձևաթուղթը կամ Campus France Arménie ֆեյսբուքյան էջի միջոցով:

  • Covid-19 համաճարակի համատեքստում, հնարավոր է կազմակերպել հարցազրույցներ սկայպով՝ նախօրոք դիմելու դեպքում։
  • Երևանի Ալիանս ֆրանսեզի բացումից հետո, հանդիպումները կարող են կազմակերպվել նախօրոք գրանցվելու դեպքում յուրաքանչյուր չորեքշաբթի ժ.17.00-ից 19.00-ը։ Հեռ.՝ 010 58 66 99:

Ուղարկել նամակ

տպագրված ... 02/10/2020

Էջի սկիզբ