Հայտերի ընդունում Միջազգային հանդիպումների համար [fr]

Հայտերի ընդունում Միջազգային հանդիպումների համար

«Միջազգային հանդիպումները» հայտարարում է մրցույթ՝ 2014թ. դեկտեմբերի 1-ից 7-ը Փարիզում անցկացվելիք միջոցառման համար:
Այս իրադարձությունը Եվրոպայում անցկացվող տեսալսողական ստեղծագործություններին նվիրված հիմանկան միջոցառումներից է և ամեն տարի առաջարկում է միջազգային աննախադեպ ծրագիր, ներկայացնելով միջազգային ասպարեզում հայտնի արվեստագետների և ռեժիսորների՝ երիտասարդ արվեստագետների և առաջին անգամ ներկայացվող ռեժիսորների կողքին:

Ցանկացած անհատ կամ կազմակերպություն կարող է ներկայացնել մեկ կամ մի քանի ստեղծագործության հայտ: Մրցույթը բաց է ֆիմ, տեսաֆիլմ և մուլտիմեդիա կատեգորիաների համար, առանց ժանրի և տևողության սահմանափակման: Հայտերի ներկայացումն անվճար է և չունի աշխարհագրական սահմանափակում:

Հայտերի ընդունման վերջնաժամկետը՝ 2014թ. օգոստոսի 16

Մանրամասն տեղեկություններին կարող եք ծանոթանալ ստորև ներկայացված փաստաթղթում

PDF - 147.1 ko
Appel à propositions pour les Rencontres Internationales
(PDF - 147.1 ko)

տպագրված ... 25/07/2014

Էջի սկիզբ