Հայոց ցեղասպանության հիշատակի արարողություն

Հանրապետության նախագահ, պարոն Ֆրանսուա Օլանդը ապրիլի 24-ին Փարիզում նախագահել է Հայոց ցեղասպանության 1 500 000 զոհերի հիշատակին նվիրված արարողությունը : Ոգեկոչման արարողությունը, որ տեղի ունեցավ Փարիզի Երևանյան պուրակում՝ բազմամարդ էր :

 Cérémonie de commémoration du Génocide arménien / Հայոց ցեղասպանության հիշատակի արարողություն - JPEG

Հանրապետության Նախագահի ելույթը ոգեկոչման արարողության ժամանակ


|

Տիկին Փարիզի Քաղաքապետ,
Տիկնայք և Պարոնայք խորհրդարանականներ,

Տիկնայք և պարոնայք , ովքեր երկար ժամանակ ձեր կազմակերպությունների միջոցով պաշտպանում եք ձեզ համար թանկ այս դատը:

Ապրիլի 24-ին, այստեղ եմ որպես Հանրապետության Նախագահ, որովհետև ցանկանում էի ներկա գտնվել այս հիշատակմանը, Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցի հիշատակմանը:

Cérémonie de commémoration du génocide arménien

http://www.dailymotion.com/elysee

Ես դա անում եմ այստեղ, ձեզ հետ, ձեր՝ Ֆրանսիայում բնակվող հայերի, հայկական ծագումով ֆրանսիացիների առաջ, ձեզ հետ, ովքեր այս ողբերգությունը, արնածոր վերքի պես կրում եք ձեր սրտերում, ձեր գոյության մեջ:

Ես դա անում եմ այստեղ Երևանի պուրակում, Կոմիտասի արձանի առաջ, ով իր մահկանացուն կնքեց Փարիզում, սակայն ում կյանքը մեկընդմիշտ փշրվեց 1915-ին:

Ապրիլի 24-ին Կոմիտասը ձերբակալվեց իրենց երկրում ձերբակալված 650 հայ մտավորականների հետ, նրանք ձերբակալվեցին, որովհետև հայ էին:

Դա բնաջնջման գործընթացի սկիզբն էր:

Հայ համայնքի սերուցքը կանոնավորապես ոչնչացվեց: Անատոլիայի գյուղերը դատարկվեցին իրենց բնակիչներից: Տղամարդիկ մեծիվ մասամբ գնդակահարվեցին, կանայք ու երեխաներն արտաքսվեցին անապատով, ուժասպառ անվերջանալի քայլից, հեգնանքներից ստորացված: Մեծամասնությունը երբեք չհասավ նշանակման վայր: Սակայն այլոք, որոնց սերունդներն եք դուք , եկան այստեղ, Ֆրանսիա, ապաստան գտան Ֆրանսիայում և դարձան ֆրանսիացիներ, առանց մոռանալու իրենց արմատները, անցած ճանապարհը և նրանց եղեռնի զոհերի հետ կապող հիշողությունը:

Մեկ և կես միլիոն զոհեր: Հարյուր հազարավոր հայեր քշված Թուրքիայից:
Այս ողբերգությունը մեկ անուն ունի՝ ցեղասպանություն, համար, ուրիշ անուն չկա:

 Cérémonie de commémoration du Génocide arménien / Հայոց ցեղասպանության հիշատակի արարողություն - JPEG

Այս պատճառով է, որ Ֆրանսիայի Հանրապետությունը 2001թվականի հունվարի 29-ի օրենքով այն ճանաչեց պաշտոնապես: Օրենք, որն ընդունվեց Հանրապետության քաղաքական ողջ ընտանիքի կողմից, որովհետև Ֆրանսիան, անգամ եթե տարակարծիք է այլ հարցերի շուրջ, միշտ վերամիավորվում է հիմնարար սկզբունքները խաղադրույք դառնալու պես:

2001թվականի օրենքն ամփոփված է մեկ հոդվածով և երբեմն ամենահակիրճ օրենքներն այն օրենքներն են, որոնք շատ ավելին են քան մենք ցանկանում ենք ասել ազգին. «Ֆրանսիան հրապարակորեն ճանաչում է 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը:» Այսպիսին է 2001-ի օրենքը:

Այս օրենքից առաջ էլ, հայոց ցեղասպանությունը եղել էՖրանսիայի հիշողության մեջ: Նախ, որ այն ներգրված էր 500 000 ծագումով հայ ֆրանսիացիների ընտանեկան պատմության մեջ, որը հիշեցնեմ, աշխարհում, Հայաստանից դուրս հաստատված, թվով երրորդ հայ համայնքն է: Սակայն այս դատը, այս պայքարը մղում էին բոլոր նրանք, ովեր ցանկանում էին, որ այն օրինակ ծառայի, օրինակ բոլոր ժողովուրդների համար, օրինակ ազատության համար:

Այս պատճառով, հեղինակավոր ձայներ հնչեցին, առաջին իսկ ջարդերի ժամանակ: Ես նկատի ունեմ Ժորեսին, ով գրել , իսկ ավելի ստույգ բարձրաձայնել էր Ազգային ժողովի ամբիոնից նախադասություն, որը համապատասխան է հայոց ցեղասպանությանը, ինչպես և մարդկության դեմ գործած այլ հանցանքներին. «Մարդկությունը չի կարող քնել իր նկուղում ուենալով սպանված ազգի դիակ»: Ահա թե ինչու Ֆրանսիան, համառորեն պայքարեց հայոց ցեղասպանության ճանաչման համար: Յուրաքանչյուր անգամ, երբ հանցանք է գործվում մարդկության դեմ, Ֆրանսիան, այո՛ համակ Ֆրանսիան, մարտնչում է ճշմարտության և արդարության համար:

Տիկնայք և պարոնայք,

Այսօրվա ոգեկոչումը փորձ է: Քանզի միասին նախապատրաստում ենք 2015 –ին լրացող ցեղասպանության հարյուրամյա տարելիցը և այստեղ հայտարարում եմ բոլորիդ, որ Ֆրանսիան, ինչպես միշտ, լինելու է ձեր կողքին:

Ինձ հարցնում են, որպես Ֆրանսիայի Հանրապետության նախագահի, թե որտե՞ղ եմ լինելու 2015-ի ապրիլի 24-ին: Չեմ լինելու այստեղ, ձեզ հետ: հարյուրամյա տարելիցի առիթով լինելու եմ Երևանում:

Ի՞նչու Երևանում: Լինելու եմ ոչ դաս սերտելու, ոչ իսկ միակը կամ առաջինը լինելու համար: Ներկա եմ լինելու այդ արարողությանը, որովետև պիտի շարունակենք մինչև վերջ: Կա Հիշողության պարտք և ուրեմն հայոց ցեղասպանության ճանաչման խնդիր համայն աշխարհի կողմից:

Պատմաբանների հանրությունը, ես ողջունում եմ նրանց, արել է և շարունակում է իր գործը: Մենք կսատարենք նրանց հայոց ցեղասպանության ուսումասիրման միջազգային խորհրդի միջոցով, որի պատվավոր կոմիտեն համաձայնել եմ նախագահել:

Ճանաչման համար մարտն արդեն ընթանում է: Այն ընթանում է ի հարգանք զոհերի հիշատակի: Այն ընթանում է ի հարգանք կենդանի մարդկանց, ովքեր մեղավոր չեն մոտ հարյուր տարի առաջ տեղի ունեցածի համար:

 Cérémonie de commémoration du Génocide arménien / Հայոց ցեղասպանության հիշատակի արարողություն - JPEG

Այդ պայքարը կընթանա մինչև վերջ, առանց դույզն իսկ ընկրկման, առանց չնչին իսկ վարանման, առանց նվազագույն զիջումի:

Ֆրանսիան կօժանդակի հայոց ցողասպանության վրա ուշադրություն հրավիրող, բացատրական և տեղեկատվության տարածմանն ուղղված եվրոպական մակարդակով ստանձնված բոլոր նախաձեռնությունները:

Ֆրանսիան իրենը կհամարի ըմբռնման, կարեկցանքի հանդուրժողականության և հայ ժողովրդի վերապրած տառապանքներին զորակցող բոլոր ուղերձները, որտեղից էլ որ դրանք հղված լինեն:

Որպես նախագահական ընտրությունների թեկնածու հանձառել էի Հայկական հիշողության և քաղաքակրթության կենտրոն ստեղծել: Իրազեկ եմ, որ Փարիզի քաղաքապետարանն աշխատում է այդ ուղղությամբ: Պետությունն էլ իր բաժին գործը կկատարի: Ցանկանում եմ, որ ամեն ինչ գործի դրվի, որպեսզի այն կարողանա բացվել եկող տարի լրացող հարյուրամյա տարելիցի կապակցությամբ:

Ի՞նչու Հիշողության կենտրոն: Իրազեկելու, տարածելու, ընկալելի դարձնելու համար ցեղասպանությունը , որի զոհերն են եղել հայերը ու նաև հասկացնելու համար, որ այս պայքարը վերագրվում է այսօր էլ ժողովուրդներին պատուհասող բոլոր ողբերգությունների, բոլոր ջարդերի ճանաչմանը:

Հիշողության աշխատանքը պահանջում է վանել զեղծարարությունները և շահարկումները, քանզի ժխտողականությունը կարծիք չէ, տեսություն չէ, հայեցակարգ չէ: Ժխտողականությունը ծանր վիրավորանք է ճշմարտությանը, հայհոյանք զոհերին և նրանց հետնորդներին:

Ահա ինչու, իրավունքի ուղղությամբ տարվող աշխատանքը պիտի շարունակվի, որպեսզի ոչ ոք անպատժորեն չժխտի հայ ժողովրդի տառապանքները:

Այստեղ ներկա յուրաքանչյուր ոք ծանոթ է դժվարություններին և խոչնդոտներին: Բոլորն են այստեղ հիշում են 2006-ի խորհրդարանի կողմից ընդունված օրինագծի առաջարկի նկատմամբ Սահմանադրական խորհրդի արգելանքի մասին: Հրահանգնել եմ կառավարությանը նոր օրինագիծ մշակել պայմանով, որ այն անբեկանելի լինի: Սա բխում է բոլորի շահերից: Ես չեմ ցանկանում մի երկրորդ մերժում, որ կօգտագործվի ժխտողականության քարոզամեքենայի կողմից: Ես խնդրում եմ, որ ամեն ինչ արվի լրջությամբ, մանրակրկիտ և հաջողելու ցանկությամբ: Մի նոր փաստ ևս տեղի ունեցավ, այն ճիշտ ուղղության վրա չէ: Անցյալ տարվա վերջին Մարդու իրավունքների եվրոպական դատարանն անվավեր ճանաչեց հայոց ցեղասպանությունը ժխտած հայցվորի նկատմամբ շվեյցարական արդարադատության կայացրած որոշումը:

Ուստի այստեղ, Ֆրանսիայում, հարցը բարձրացվում է եվրոպական մակարդակի: Շվեյցարիան խնդրել է գործը ետ ուղարկել Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Նախաձեռնությունն ուժեղացնելու և այստեղ, Ֆրանսիայում, իրավական գործընթացի հաջողության նկատառումից ելնելով խնդրել եմ ֆրանսիական կառավարությանը միջամտել :

Չեմ թաքցնի ձեզանից, մայիսի 12-ին, նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով պետական այցով կլինեմ Երևանում: Կհաստատեմ Հայաստանի հետ առանձնապես դիմնամիկ գործակցություն հաստատելու Ֆրանսիայի ցանկությունը: Մենք պետք է բազմապատկենք շփումները, որովհետև պետք է սատարենք քաղաքական, դիվանագիտական, մշակութային նախաձեռնություններին, մեր երկրներն էլ ավելի միավորելու համար: Հայաստանը դժվար կացության մեջ է, սակայն նա պիտի բացվի, ի զորու լինի հղել զարգացման և խաղաղության ուղերձ:

Վերջին խոսքս ուղղված կլինի հայերին, ովքեր դարձյալ տառապում են հալածանքներից, որովհետև հայ են: Նկատի ունեմ սիրիահայերին, ովքեր, ավաղ, քաղաքացիական պատերազմի սկզբից ի վեր իսկական տրավմա են ապրում: Ֆրանսիան ընտրություն չի դնում զոհերի միջև, ավելի շատ այս կամ այն բանին չի ուշադրություն դարձնում: Ոչ, Ֆրանսիան հատկապես զգայուն է այն ամենի նկատմամբ, ինչը տեղի է ունենում Սիրիայում, որովհետև հայերը, քրիստոնյաները, սյունիները. ալաուիտները Սիրիայի պատմության մասն են: Սակայն կարծում եմ, որ հարձակման զոհ է յուրաքանչյուր համայնք մի երկրում, որտեղ ապրել են նշված բոլոր ազգային ինքնությունները; Ֆրանսիան պետք է լինի զոհերի կողքին:

Մենք պետք է անդադար աշխատենք, աչք չփակելու համար այն բանի վրա, ինչը կատարվում է Սիրիայում: Այսօր էլ, դեռ չգիտենք արդյո՞ք օգտագործվել է քիմիական զենք: Այսօր էլ, տեղի են ունենում ջարդեր և զտումներ: Զանգվածների դեմ ոչ մի հանցանք անպատիժ չի մնա Սիրիայում, ինչպես այլուրեք:

Տիկնայք և պարոնայք,

Ավարտեմ խոսքս նախ Ֆրանսիայի անունից շնորհակալություն հայտնելով ձեզ:

Ֆրանսիան գիտի, թե ինչով է պարտական հայերին: Պարտական է Դիմադրության շարժման համար, Միսաք Մանուշյանի և նրա մարտական ընկերների համար, որոնց հիշատակը մեկ անգամ ևս ոգեկոչվեց Մոն Վալերիենում:

Ֆրանսիան գիտի, թե ինչով է պարտական Ֆրանսիացի դարձած հայերին, ովքեր իրենց աշխատանքով, իրենց տաղանդով վերակառուցեցին մեր երկիրը պատերազմից հետո:

Ֆրանսիան գիտի, թե ինչով է պարտական իր հայկական արմատներով ձեռներեց, բանվոր, արվեստագետ, գիտնական հայրենակիցներին, բոլոր նրանց ովքեր նպաստեցին Ֆրանսիայի հեղինակությանն առանց այդուհանդերձ մոռանալու իրենց հայկական արմատները: Սա լիարժեք ֆրանսիացի լինելու լավ օրինակ է ՝ երբեք ոչինչ մոռացության չմամտնած անցած ճանապարհ, որը հանգեցրեց ֆրանսիացի դառնալուն:

Անդրադառնալով Հայոց ցեղասապանության զոհերի հիշատակին, Ֆրանսիայի Հանրապետությունն անշուշտ հարգանք է մատուցում զոհվածներին, բայց և կենդանի մնացածների պատասխանատվությանը: Այսինքն ինքնրս մեզ, ձեզ, քանզի պայքարը հիմա կենդանի մնացածներինն է: Պայքար ազատության, ճշմարտության, արդարության համար, ատելության, բռնության, անհանդուրժողականության դեմ պայքար:

Սա բանդրող, բացառող արարողություն չէ, սա միասնականացնող արարողություն է: Չկան, այստեղ ներկա երկու կողմեր, և կողմեր, որ այնտեղ են: Կա մի պայքար, մի գաղափար՝ Հայոց ցեղասպանության ճանաչում:

Ուստի ամբողջ սրտով մաղթում եմ, որ բոլոր բանականությունը գլուխ բարձրացնի, որովհետև հայոց ցեղասպանության հիշատակը նշանակում է պաշտպանել գաղափար, պաշտպանել խաղաղություն, նշանակում է պաշտպանել արդարություն, իսկ այդ դատն արժե այսօրվա, երեկվա Հայաստանի համար, արժե նաև համայն աշխարհի համար:

Կեցցե՛ Հանրապետությունը և կեցցե՛ Ֆրանսիան:

PDF - 216.5 ko
Հանրապետության Նախագահի ելույթը –Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցի հիշատակման արարողությունը 25-04-2014
(PDF - 216.5 ko)

JPEG
|]

տպագրված ... 20/12/2018

Էջի սկիզբ