Հայկական Ալիանս Ֆրանսեզ. ֆրանկոֆոնիայի տարածման գրավական [fr]

Հայկական Ալիանս Ֆրանսեզը ծնվել է 2003թ. ապրիլի 2-ին: Նախաձեռնության հեղինակները, որոնք մեծ մասամբ Ֆրանսերեն դասավանդողների հայկական ասոցիացիայի անդամներ են (AAEF), հիմնականում զբաղվել են ֆրանսերեն լեզվի դասավանդմամբ, ինչն էլ հանդիսանում էր Հայաստանում նորաստեղծ Ալիանս ֆրանսեզի գլխավոր նպատակը: Որպես ՀՀ-ում գրանցված ՀԿ, Հայկական Ալիանս Ֆրանսեզի գործունեությունը ղեկավարվում է իր հայկական կանոնադրությամբ, ինչպես նաև, Ալիանս Ֆրանսեզ Հիմնադրամի պահանջով` 1901թ. օրենքով սահմանված կանոնադրությամբ: Որպես ՀԿ, Հայկական Ալիանս Ֆրանսեզը ունի նախագահ (ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկի գլխավոր տնօրեն` պարոն Ստեփան Գիշյան) և Վարչական խորհուրդ, որի բոլոր անդամները ֆրանսախոս են և աշխատում են կամավոր սկզունքով: Հայկական Ալիանս Ֆրանսեզը ունի 10 դասավանդող, որոնք բոլորն էլ ֆրանսերեն լեզվի դիպլոմավորված մասնագետներ են և ընդգրկված ֆրանսերենի` որպես օտար լեզվի դասավանդման ոլորտի շարունակական վերապատրաստման գործընթացում: Հայաստանի Ալիանս ֆրանսեզի գործունեության հիմնական ոլորտներն են.

Լեզվի ուսուցում` կազմակերպելով ֆրանսերենի դասընթացներ բոլոր մակարդակների համար և տալով ֆրանսիական ազգային դիպլոմներ (567 սովորող 2011թվին, ընդհանուր առմամբ 766 գրանցում): Իր ստեղծման օրից Ալիանս ֆրանսեզը մասնավորապես համագործակցում է Հայաստանում Ֆրանսիական Համալսարանի ուսանողների հետ և գնահատում նրանց մակարդակը երրորդ կուրս անցնելու համար:

Ուսուցիչների շարունակական վերապատրաստում` սերտորեն համագործակցելով ՀՀ Կրթության նախարարության հետ, ինչպես նաև կազմակերպելով ստաժներ և սեմինարներ միջին և ավագ դպրոցի ֆրանսերեն դասավանդողների համար

Ինստիտուցիոնալ հարաբերություններ` ապահովելով ֆրանսերենի դասընթացներ ՀՀ գերատեսչությունների քաղծառայողնեի համար: 2010թ. հունվարից ի վեր, համաձայն Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության և ՀՀ Արտգործնախարարության միջև ստորագրված Հուշագրի, տարին 75 քաղծառայող մասնակցում է դիվանագիտական ֆրանսերենի դասընթացների: Այս ծրագրին պետք է հավելել ԱԺ պատգամավորների և աշխատակիցների (NORIA ծրագիր), ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի ծառայողների համար կազմակերպված դասընթացները:

Ֆրանսիական մշակույթի տարածում` դոկումենտալ աղբյուրների տրամադրում (գրադարան) և մշակոււթային միջոցառումների կազմակերպում սեփական տարածքում կամ տեղական ինստիտուցիոնալ կառույցների հետ գործընկերությամբ:

Հայաստանում Ֆրանսիական համալսարանի տարածքում 10 տարվա գործունեությունից հետո, 2012թ. սեպտեմբերին, Ալիանս ֆրանսեզը տեղափոխվեց Երևանի կենտրոն և տեղակայվեց Մոսկովյան 3 հասցեում: Այս կերպ, ԱՖ-ն նպատակ ունի ընդլայնել իր գործունեությունը և մատչելի լինել ավելի լայն հասարակության համար` առավել ընդարձակ տարածքում: Այն կոչված է դառնալու հանդիպման վայր բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են նպաստել Ֆրանսիայի և Հայաստանի միջև միջմշակութային երկխոսությանը:

տպագրված ... 22/10/2012

Էջի սկիզբ