Հայաստան. Մարդասիրական օգնություն փոխադրող Ֆրանսիայի կողմից վարձակալած երրորդ ինքնաթիռը (11 դեկտեմբեր 2020) [fr]

Ֆրանսիայի կողմից վարձակալած ինքնաթիռն այսօր (Հայաստան) մեկնեց Շառլ դը Գոլ օդանավակայանից: Այն Երևան է փոխադրում Ազնավուր հիմնադրամի կողմից հավաքագրված մարդասիրական նվիրատվությունները (անվասայլակներ, պատգարակներ, քայլակներ, բժշկական սարքավորումներ, դիմակներ, դեղորայք, խնամքի պարագաներ, հագուստ), որոնք բաժանվելու են Հիմնադրամի կողմից: Ինքնաթիռը փոխադրում է նաև ՅՈՒՆԻՍԵՖ-ի տրամադրած դպրոցական պարագաներ և Վեոլիա հիմնադրամի կողմից Ազնավուր հիմնադրամին տրամադրած պարագաներ (հիգիենայի պարագաների հավաքածուներ և ծածկոցներ):

Նոյեմբերի 22-ին Հայաստանի հիվանդանոցներին Ֆրանսիայի նվիրաբերած բժշկական օգնությունը փոխադրած, ինչպես նաև նոյեմբերի 27-ին Ազնավուր հիմնադրամի կողմից հավաքագրած նվիրատվությունները, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի մարդասիրական բեռները և Էլեկտրիկներ առանց սահմանների ՀԿ-ի և Վեոլիա հիմնադրամի նվիրաբերած միջոցները փոխադրած ինքնաթիռերին հաջորդիվ, Ֆրանսիայի ԱԳՆ-ի Ճգնաժամային կենտրոնի կողմից համակարգված այս երրորդ ինքաթիրռն արտահայտում է Ֆրանսիայի համերաշխությունը Հայաստանին և Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից տուժած բնակչությանը:

տպագրված ... 16/02/2021

Էջի սկիզբ