Հայաստան – Ժան-Իվ Լը Դրիանի հեռախոսազրույցը հայ գործընկերոջ հետ (17/09/2021) [fr]

Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լը Դրիանը այսօր հեռախոսազրույց է ունեցել ՀՀ արտաքին գործերի նախարար պարոն Արարատ Միրզոյանի հետ: Նախարարը շնորհավորել է իր հայ գործընկերոջը նշանակման կապակցությամբ և հիշեցրել Ֆրանսիայի մոբիլիզացիան՝ ի նպաստ Հարավային Կովկասում իրավիճակի կայունացմանը:

Նախարարն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բովանդակային երկխոսության վերսկսման ուղղությամբ Մինսկի խմբի համանախագահների շարունակական ջանքերին: Նա ընդգծել է Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի շրջանակում այս ուղղությամբ փոխանակումների հնարավորության կարևորությունը:

Երկկողմ հարաբերությունների մասով Նախարարը հաստատել է Հայաստանի հետ տնտեսական համագործակցությունը ամրապնդելու Ֆրանսիայի պատրաստակամությունը: Նա ընդգծել է Ֆրանսիայի մոբիլիզացիան Covid-19 համավարակի դեմ պայքարում ` Հայաստան պատվաստանյութի 200 000 դեղաչափ առաքմամբ, որից 50 000 դեղաչափն արդեն այս շաբաթ ժամանել է Հայաստան:

Աղբյուր` https://www.diplomatie.gouv.fr/fr/dossiers-pays/armenie/evenements/article/armenie-entretien-de-jean-yves-le-drian-avec-son-homologue-17-09-21

տպագրված ... 04/10/2021

Էջի սկիզբ