Հայաստանում ֆրանսիական նոր դպրոցը բացում է իր դռները [fr]

Ս.թ. հունիսի 12-ին Դեսպանն այցելեց Երևանի Ֆրանսիական նոր դպրոցի տարածքը, որը 2014թվականի ապրիլից մի հարկի տակ է համախմբում Հայաստանում գործող ֆրանսիական դպրոցական հաստատությունները: Հայաստանում ֆրանսիական մանկապարտեզի և տարրական դպրոցի տեղակայումը միևնույն տարածքում կապահովի Հայաստանում ֆրանսիական դպրոցի բնական շարունակականությունը և կօգնի ավելի տեսանելի դարձնել այն, ընդգծեց Դեսպանը: Բացի այդ, սա ուսման որակի մի լրացուցիչ երաշխիք է և աշակերտների համար Ֆրանսիայում ուսումը շարունակելու նոր հնարավրություն, քանի որ բակալավրի դիպլոմը նրանց համար բացում է ֆրանսիական համալսարանների և Հայաստանում ֆրանսիական Համալսարանի դռները:

L'Ambassadeur fait la connaissance des élèves de grande section - JPEG

Հայաստանում ֆրանսիական դպրոցը (ecolefrancaise.am) միակ ուսումնական հաստատությունն է, որն առաջարկում է կրթություն «ֆրանսիական ձևով»՝ այն համապատասխանում է ֆրանսիական ուսումնական ծրագրերին և ճանաչվում ՀՀ ԿԳՆ-ի կողմից: Այժմ դպրոցում սովորում է 180 աշակերտ, (մեկ տարում աշակերտների թիվն ավելացել է 18,3 տոկոսով, նրանց կեսն ազգությամբ հայ է), ովքեր ֆրանսիական կրթություն են ստանում մանկապարտեզից մինչև ավագ դպրոց: Նրանց դիպլոմները ճանաչվում են ինչպես ՀՀ այնպես էլ Ֆրանսիայի Կրթության նախարարությունների կողմից:

Մանկապարտեզն ու տարրական դպրոցը, որ մինչ այժմ առանձին էին գործում, արդեն իսկ կարող են հպարտանալ իրենց ձեռքբերումներով: Հիմնադրված համապատասխանաբար 2000 և 2007թվականներին, այս ուսումնական հաստատություններից յուրաքանչյուրն ուներ 90 աշակերտ և դասավանդողների պատկառելի կազմ: Դասավանդվող ծրագիրն արդեն իսկ ճանաչվել է Ֆրանսիայի Ազգային կրթության նախարարության կողմից: Ճանաչման գործընթացն ամբողջությամբ կավարտվի հաջորդ ուսումնական տարվա սկզբին: Այս տարի արդեն 6 աշակերտ դիմել է ֆրանսիական բակալավրիատի (ավագ դպրոցի վկայական) կամ միջին դպրոցի վկայականի համար:

Ecole française en Arménie - JPEG La nouvelle Ecole française en Arménie ouvre ses portes à Erevan - JPEG

Դպրոցն ապահովում է ֆրանսիական կրթություն մանկապարտեզից մինչև ավագ դպրոց

Մի հարկի տակ տեղակայման շնորհիվ, երկու դպրոցներն այսուհետ կարող են համատեղ օգտվել ավելի որակյալ ենթակառուցվածքներից՝ սպորտային դահլիճ, ավելի ընդարձակ դասասենյակներ, դպրոցի ընդարձակված բակ, բանջարանոց, սանհանգույցի և անվտանգության օպտիմալ պայմաններ: Նոր տարածքը, լինելով ավելի ընդարձակ քան նախորդները, (3200մ²՝մանկապարտեզի տարածքի կրկնապատիկը), թույլ կտա մեծացնել ընդունելության հնարավորությունները և պատասխանել Ֆրանսիական դպրոց ընդունվելու բազմաթիվ դիմումների:

La nouvelle Ecole française en Arménie ouvre ses portes à Erevan - JPEG Ecole française en Arménie - JPEG

Աշխատանքից հետո, փոքրիկների հետճաշյա քունը

Ecole française en Arménie - JPEG Ecole française en Arménie - JPEG

Ֆրանսիական նոր դպրոցն առաջարկում է ավելի ընդարձակ տարածք և վերանորոգված ենթակառուցվածքներ բոլոր աշակերտների համար

Դպրոցում տված մամլո ասուլիսի ընթացքում Դեսպանը հավաստիացրեց, որ Դեսպանությունը, լինելով Դպրոցի վարչական խորհրդի անդամ, կշարունակի վերահսկել ուսման որակը: Մոտակա տարիներին Ֆրանսիայից գործուղված դասավանդողների թիվը ավելի քան կկրկնապատկվի, իսկ տեղացի դասավանդողների շարունակական վերապատրաստումը կամրապնդվի: Նույն կերպ, ֆրանսիական երկու հաստատությունների՝ Աշխարհիկ կրթության ֆրանսիական առաքելության և Արտերկրում ֆրանսերենի դասավանդման գործակալության հետ ծավալած կրթական գործընկերությունը նոր թափ կստանա: Այս երկու հաստատությունները նպաստում են ինչպես դպրոցների զարգացմանը այնպես էլ նրանց վարչական կառավարման օրինակելիությանը՝ մասնավորապես մանկավարժական տեսուչներ ուղարկելով այդ դպրոցներ:

Ասուլիսից հետո դեսպանը դասավանդողներին և ծնողներին հրավիրեց ընդունելության, նրանց հետ նշելու Հայաստանի ֆրանսիական դպրոցի և նրա սաների ներկա և ապագա հաջողությունները:

JPEG - 41.7 ko
Pour la conférence de presse, l’Ambassadeur était entouré de la directrice de l’école maternelle, Mme Arminé Sarkissian, le Conseiller de Coopération et d’Action Culturelle, M. Jean-Michel Kasbarian, et M. Martin Becker, directeur de l’école primaire.
Դեսպանի մամլո ասուլիսին ներկա էին մանկապարտեզի տնօրեն՝ տիկին Արմինե Սարգսյանը, Դեսպանության Մշակույթի և համագործակցության հարցերով խորհրդական՝ պրն. Ժան-Միշել Կասբարյանը և տարրական դպրոցի տնօրեն՝ պրն. Մարտեն Բեքերը
JPEG - 22.3 ko
L’Ambassadeur s’est ensuite adressé aux acteurs déterminants de la réussite de l’Ecole française : les équipes pédagoqiques et les parents d’élève.
Այնուհետեև դեսպանը դիմեց ֆրանսիական դպրոցի հաջողության կարևորագույն դերակատարներին՝ մանկավարժական թիմին և սաների ծնողներին
PNG - 121 octets
JPEG - 19.6 ko
L’un des parents d’élève, M. Vigen Badalyan, a très généreusement signé une promesse de don de 10 000 euros à l’Ecole avec les deux directeurs.
Ծնողներից մեկը՝ պրն. Վիգեն Բադալյանը, մեծահոգաբար ստորագրեց 10 000 եվրոյի նվիրատվության հանձնառություն երկու դպրոցների տնօրենների հետ
JPEG - 24.8 ko
L’Ecole français d’Arménie, une équipe soudée soutenue par l’Ambassade
Այնուհետև Հայաստանում ֆրանսիական դպրոցի բոլոր դերակատարները, դեսպանության կողմից սատարվող կուռ կոլեկտիվի հետ միասին խմբով նկարվեցին

տպագրված ... 07/02/2020

Էջի սկիզբ