Հայաստանում ֆրանսիական համալսարանի ավարտական վկայականը` որպես « անցաթուղթ աշխատանք ձեռք բերելու համար » [fr]

Հայաստանում ֆրանսիական համալսարանի (ՀՖՀՀ) ուսանողներին ավարտական վկայականների հանձնման արարողությունը տեղի ունեցավ փետրվարի 26-ին` Երևանի Առնո Բաբաջանյան համերգասրահում : Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան պարոն Անրի Ռենոն իր ներկայությամբ պատվեց միջոցառումը, որի ընթացքում 174 ուսանող ստացավ բակալավրի կամ մագիստրոսի ավարտական վկայական :

Հայաստանում ֆրանսիական համալսարանի ռեկտոր պարոն Ժան-Ժակ Մոնտուան շնորհավորեց ուսանողներին ուսման մեջ նրանց գրանցած հաջողության առթիվ` ընդգծելով, որ այսուհետ նրանք ստանձնում են « Հայաստանի ապագան կառուցելու » պատասխանատվությունը :

Լիոն 3 համալսարանի նախագահ, դասախոս Ժակ Քոմբին ժամանել էր Երևան` հատուկ այս միջոցառմանը մասնակցելու նպատակով : Վերջինս ևս մեկ անգամ ընդգծեց, որ մեծ կարևորություն է տալիս Ժան Մուլեն Լիոն 3 համալսարանի և Հայաստանում ֆրանսիական համալսարանի միջև համագործակցությանը` միաժամանակ հաղորդելով այս գործընկերությունը խորացնելու իր ցանկությունը :

Ողջունելով ֆրանս-հայկական համագործակցության « մարգարիտներին » Հայաստանում ֆրանսիական համալսարանում` Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպանն ընգծեց ՀՖՀՀ-ի կողմից շնորհվող վկայականի արժեքը` անվանելով այն « անցաթուղթ աշխատանք ձեռք բերելու համար » : Նա մասնավորապես հիշեցրեց, որ ՀՖՀՀ շրջանավարտների 90 %-ն այսօր աշխատանք է ձեռք բերել Հայաստանում, ընդ որում նրանց 70 %-ը` ավարտական վկայականը ստանալուց հետո մեկ տարին չանցած:

JPEG - 53.4 ko
Ֆրանսիական համալսարանի ռեկտորը` Հայաստանում Ֆրանսիայի դեսպանի և Լիոն 3 համալսարանի նախագահի հետ

Արարողությունն ավարտվեց ընդունելությամբ` կազմակերպված ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկի կողմից, որին ներկա էր նաև բանկի գլխավոր տնօրեն պարոն Ստեփան Գիշյանը : Այդ միջոցառումը հնարավորություն տվեց ներկաներին երկար զրուցել շրջանավարտների հետ :

JPEG - 64.3 ko
Ֆրանսիական համալսարանի ռեկտորը, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը և ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկի գլխավոր տնօրենը շնորհավորում են միմյանց ֆրանս-հայկական արդյունավետ համագործակցության առթիվ
JPEG - 69.3 ko
Ֆրանսիայի դեսպանը` շրջանավարտներով շրջապատված
JPEG - 62.6 ko
Ֆրանսիայի դեսպանը Ֆրանսիական համալսարանի ուսանողների հետ զրուցելիս
JPEG - 59 ko
Ֆրանսիայի դեսպանը ծանոթանում է « նորաթուխ » շրջանավարտների ծրագրերին

տպագրված ... 01/03/2013

Էջի սկիզբ