Հայաստանում ֆրանսիական համալսարանի նախկին շրջանավարտների ասոցիացիայի մեկնարկը Ֆրանսիայի դեսպանատանը [fr]

Շուրջ 200 հոգի ներկա էին Հայաստանում ֆրանսիական համալսարանի շրջանավարտների ասոցիացիայի մեկնարկի կապակցությամբ, 2017թ. սեպտեմբերի 28-ին, Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեի կողմից տրված ընդունելությանը՝ Ֆրանսիական համալսարանի ռեկտոր Ժան-Մարկ Լավեստի մասնակցությամբ:

ՀՖՀ-ի շրջանավարտների և գործընկերների հետ այս հանդիպումը երկրորդն է՝ 2016թ. հոկտեմբերի 6-ի միջոցառումից հետո: Համալսարանն ունի շուրջ 1700 շրջանավարտ, որոնց « UFAR Alumni » (ՀՖՀ- ի նախկին շրջանավարտներ) ասոցիացիան հույս ունի համախմբել՝ ֆրանկոֆոն շրջանավարտների մասնագիտական ցանց ձևավորելու և այդ ցանցը զարգացնելու նպատակով : 2016թվականի բակալավրիատի մարկետինգի բաժնի շրջանավարտ Լենա Գյուլխասյանը ընտրվել է այս նոր համայնքի նախագահ :

Այս նախաձեռնությունը մասն է մի ավելի մեծ համայնքի՝ « France Alumni »-ի, որը 119 000 անդամ ընդգրկող միջազգային ցանց է, ստեղծված 2014թվականին Արտաքին գործերի նախարարության կողմից և համախմբում է ՀՖՀ-ի բազմաթիվ շրջանավարտների, ինչպես նաև Ֆրանսիայում բարձրագույն կրթություն ստացած, մասնավորապես ֆրանսիական կառավարության տրամադրած կրթաթոշակով ուսում ստացած նախկին ուսանողների:

Լրացուցիչ տեղեկությունների համար՝
http://ufar.am/U/
https://www.francealumni.fr/fr/poste/armenie/

Crédit photo: UFAR

տպագրված ... 03/10/2017

Էջի սկիզբ