Հայաստանում ֆրանսիական համալսարանի [ՀՖՀ] գործընկերները [fr]

Պատմական համագործակցություն Ժան Մուլեն Լիոն 3 համալսարանի հետ

Հայաստանում ֆրանսիական համալսարանի ստեղծման ծրագրի սկզբնական փուլից ի վեր Ժան Մուլեն Լիոն 3 համալսարանը բազմիցս իր աջակցությունն է ցուցաբերել ՀՖՀ-ի, ինչպես նաև իր հետաքրքրությունը` Հայաստանի հանդեպ: Միջազգային ոլորտում ունենալով ակտիվ դերակատարում, Ժան Մուլեն Լիոն 3 համալսարանը ներառում է իրավաբանության, մարքետինգի և առևտրի, փիլիսոփայության, օտար լեզուների, մշակույթի և գրականության, ինչպես նաև նորագույն տեխնոլոգիաների ֆակուլտետներ:

Համալսարանն ունի մոտ հարյուր ազգության ավելի քան 20 000 ուսանող, որոնք ստանում են որակյալ կրթություն` շնորհիվ 600 հիմնական և 2000 պայմանգրային դասախոսներով համալրված պրոֆեսորադասախոսական կազմի: Ժան Մուլեն Լիոն 3 համալսարանը առաջարկում է համալիր ուսուցման ծրագրեր, տասնմեկ Licence, տասներկուսը` կրկնակի մասնագիտացմամբ, երեք Master [80 մասնագիտություններով և 23 մասնագիտացումներով], 13 մասնագիտական բակալվրական կրթություն և 3 ժամանակակից տեխնոլոգիաների ծրագրեր:

Համալսարանն ունի 18 հետազոտական կենտրոններ` համախմբված դոկտորանտուրայում: Այստեղ աշխատում է 950 դոկտոր, որոնք տարեկան 90 թեզ են գրում:

50 երկրների հետ միջազգային համաձայնագրերի կնքումը տարեկան 700 ուսանաողի հնարավորություն է տալիս վերապատրաստվել կամ ուսման մի մասն անցկանցել արտերկրում, ինչպես նաև 100 օտարերկրացի ուսանողների հնարավորություն է տալիս սովորել Ժան Մուլեն Լիոն 3 համալսարանում [փոխանակման ծրագրի շրջանակներից դուրս համալսարանում սովորում են 4300 օտարեկրացի ուսանողներ]: Համալսարանը շնորհում է ապակենտրոնացված դիպլոմներ Վիետնամում, Կամբոջայում, Լաոսում և ինչպես նաև կրկնակի դիպլոմներ` համագործակցելով ինչպես եվրոպական համալսարանների, այնպես էլ Նոր Զելանդիայի, Թայվանի, ԱՄՆ-ի և բնականաբար Հայաստանի հետ:

Ճանապարհ դեպի մշակույթի աշխարհ` Թուլուզ 1 Կապիտոլ համլասարանի հետ

2010 թվականից ի վեր սկիզբ առած գործընկերությունը հիմք ստեղծեց մշակութային և հաղորդակցության գծով Master դիպլոմի տրամադրման համար: Հայաստանի կառավարության առաջարկով ստեղծված այս բաժինը նոր հորիզոններ է բացում մշակույթի և տուրիզմի ոլորտում` ազգային և միջազգային մակարդակով:

Ինստիտուցիոնալ գործընկերներ` ի նպաստ ՀՖՀ ուսանողների

Իր կազմավորումից ի վեր Հայաստանում ֆրանսիական համալսարանը սերտ հարաբերություններ է հաստատել բազմաթիվ գործընկերների հետ, որոնք ամուր կապեր ունեն Հայաստանի հետ: Ֆրանսիայի դեպարտամենտներից`Օ դը Սենը, Բուշ դյու Ռոնը, Վանդեն, շրջաններից` Պրովանս-Ալպ -Կոտ դ’Ազուրը, Ռոն Ալպը, հայկական սփյուռքի կազմակերպություններից` Բարեգործական հայկական ընդհանուր միությունը [ԲՀԸՄ], Ֆրանս-հայկական արդյունաբերության և առևտրի պալատ-Սոցիալական օգնության հայկական ասոցիացիան /ՖՀԱԱՊ-ՍՕՀԱ/, Միջազգային միջգիտական հայկական միավորումը /ՄՄՀՄ/, CERAM բարձրագույն դպրոցը, հայկական և ֆրանսիական ձեռնարություններից` Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկը, Երևանի կոնյակի գործարանը, Գրանթ-Թորնթոն ԱՄԻՕ-ն մասնակցում են ուսման ֆինանսավորմանը և վերապատրաստման կազմակերպմանը Ֆրանսիայում, Բելգիայում և Հայաստանում:

Գործընկերների աջակցությունը

Հայաստանում ֆրանսիական համալսարանը առաջարկում է գերազանցության կրթաթոշակներ, որոնցից կարող են օգտվել բարձր առաջադիմություն ունեցող ուսանողները: Գերազանցության կրթաթոշակի համակարգը հնարավորություն է տալիս լիովին կամ մասնակի վճարել ուսման վարձը:

Այս ծրագիրը ֆինանսավորվում է Համալսարանի սեփական միջոցներով, ինչպես նաև հոգաբարձուների նվիրատվությունների շնորհիվ [ԲՀԸՄ, Երևանի կոնյակի գործարան, Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկ]: Գերազանցության կրթաթոշակները դափնեկիրներին են շնորհվում հանդիսավոր պայմաններում:

Ինչպես ՀՖՀ -ի, այնպես էլ իր գործընկերների համար կարևոր է, որ ուսանողները ուսումը չթողնեն ֆինանսական խնդիրների պատճառով: Անհատների կամ ձեռնարկություների կողմից հատկացվող ֆինանսավորումը [FADF-AAAS, Երևանի կոնյակի գործարան, Association Protestante, Գրանթ-Թորնթոն ԱՄԻՕ] թույլ է տալիս սոցիալական օժանդակություն ցուցաբերել ուսանողներին : Սոցիալական օժանդակությունը տրամադրվում է « Նվիրատուների հանձնաժողովի » կողմից և աջակցում մասնավորապես պատերազմի մասնակիցների զավակներին և Հայաստանի շրջաններից եկած երիտասարդներին:

Հայկական սփյուռքի առանցքային դերը

Սփյուռքը` իր ասոցիացիաների միջոցով կարևոր դեր է խաղում Հայսատանում ֆրանսիական համալսարանի աջակցության հարցում: Հենց այդ ասոցիացիաներն են, որ ուսանողներին թույլ են տալիս օգտվել ստաժավորման դասընթացներից Ֆրանսիայում, այժմ նաև Բելգիայում: Ապավինելով հանրային մարմինների օգնությանը, որոնք աջակցում են ՀՖՀ-ի ծրագրին, նրանք, իրենց կամավորական խմբերի օգնությամբ, մեծ դեր են խաղում Հայաստանի երիտասարդներին ընդունելու և նրանց այցը կազմակերպելու գործում: Նրանք օգնում են նաև կապեր հաստատել ազգային, տարածաշրջանային և տեղական հաստատությունների հետ: Հայաստանում իրենց գործունեության շրջանակներում դրանք թույլ են տալիս գերազանցության և սոցիալական օգնության կրթաթոշակներ տրամադրել:

տպագրված ... 14/09/2018

Էջի սկիզբ